«Դե զզվացրեցիր, էլի, ո՛չ դու ես հետաքրքիր, ո՛չ քո զինվորականը». Արցախի հերոս Շաքարյանի սխալ հուղարկավորության ու արտաշիրիմում անելու խայտառակ պատմությունը
Եռաբլուրում օրեր առաջ ստիպված են եղել արտաշիրիմում անել: Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի (լուսանկարում) փոխարեն հուղարկավորել են վանաձորցի մայոր Հարություն Նալբանդյանին: Պատերազմների նման իրավիճակների ժամանակ սխալմունքներ, իհարկե, լինում են, բայց այս դեպքը մի շարք հարցեր է առաջացրել: Հարություն Նալբանդյանի հարազատները նախօրոք իմացել են եւ ասել են, որ դա իրենց Հարութի դին է:
Պատկան մարմինների արձագանքն ապշեցուցիչ է: Aravot.am-ը զրուցեց Հարություն Նալբանդյանի հարազատների հետ: Նրա եղբայրը՝ Հովհաննես Նալբանդյանը պատմեց. «Հոկտեմբերի 25-ից կապն ընդհատվեց ու ոչ մի տեղեկություն չունեինք եղբորս մասին: Սկսեցինք հետաքրքրվել, ամենավատ տեղերում՝ դիահերձարաններում փնտրել: Հերացու անվան մորգի համակարգչի մեջի նկարները հերթով նայում էինք, նկար գտանք, նմանացրեցի ախպորս: Աշխատողներին հարցրեցի՝ այս մարդն ո՞վ է, ասեցին՝ նրան ուղարկել են՝ որպես գնդապետ Շաքարյան: Նրանց ասացի՝ ո՞նց կարող է այս մարդը Շաքարյանը լինի, եթե իմ ախպերն է: Ասում են՝ չէ, մեզ ներկայացրել են՝ որպես Շաքարյան:
Բերել են այստեղ փակ դագաղով ու հուղարկավորել Եռաբլուրում: Այդ նկարը տեսնելով՝ ես սկսեցի կասկածել, որ շփոթմունք կարող է եղած լինի, դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին: Գործ հարուցվեց, հեշտ հարց չէր: 4 ամիս հետո՝ մոտ 15 օր առաջ, արտաշիրիմում եղավ ու պարզվեց, որ մեր ԴՆԹ-ի հետ համընկնում է, մեր հարազատի մարմինն է: Մինչ այդ մեզ կոպիտ պատասխան էին տալիս, որ ձեզ ոչ մի բան չենք կարա տանք, անընդհատ խաբում էին ու ուղարկում մի օր Ղարաբաղ, մի օր Գորիս, մի օր՝ այստեղ՝ իրենց վրայից ցրելու համար: Գնալով, բոլոր տեղերը ֆռռալով՝ հասկացանք, որ պատասխան չկա, մեր սրտին թեթեւություն չի լինում ու եկանք կանգնեցինք այն հարցին, որը կասկածում էինք»:
Հարցին՝ ասենք թե՝ Շաքարյանն է եղել, բա ԴՆԹ չե՞ն արել, որ պարզեն իրականում ով է՝ Հովհաննեսը պատասխանեց. «Շաքարյանի մարմինը, որ Ստեփանակերտից ուղարկել են, այն դիակը, որը պարզվեց՝ իմ ախպերն է, այդ դիակն ուղարկելուց դիահերձում են Ստեփանակերտում ու Շաքարյանի զինակից ընկերները գալիս են այնտեղ, ճանաչում են որպես Շաքարյանի մարմին ու այնտեղից ուղարկում:
Մարմինը գալիս է՝ որպես ընկերների կողմից ճանաչված Շաքարյան ու հուղարկավորվում՝ որպես Շաքարյան: Այսինքն, եթե պաշտոնով մեկը կա, որ ասում է՝ Շաքարյանն է, ուրեմն իրավունք ունեն առանց ԴՆԹ-ի պատասխանի սպասելու՝ մարդուն հենց այնպես ուղարկեն հուղարկավորման: Կոպիտ սխալ է կյանքի, ես 4 ամիս պտտվել եմ տարբեր տեղերով, որ իմ հարազատին գտնեմ, բայց իրենց կոպիտ սխալի պատճառով մինչեւ հիմա մեր հարազատին մենք չենք հուղարկավորել: Նոր արտաշիրիմում անելուց հետո ենք պարզում, իսկ եթե ես համակարգչի մեջ չտեսնեի այդ նկարը, այդպես էլ չէինք իմանա ու տարիներով կկորցնեինք, ոչ էլ կպարզվեր, որ Շաքարյանի տեղն է հուղարկավորված: Ինձ ասում էին՝ ձեր եղբոր անուն ազգանունով մարդ չի եկել, բայց ես տեղեկություն եմ ունեցել, իմ ախպոր ընկերոջ հետ եմ խոսել:
Ախպերս պաշտոնով մարդ է եղել, բոլորն իրեն ճանաչում էին այնտեղ, կապվել եմ Ղարաբաղում Պետո անունով մարդու հետ, ինքը ինձ ասել է՝ ես Հարութի մարմինը գտել եմ, Շաքարյանից գտել եմ միայն մարմնի մասեր, իսկ Հարութի՝ լրիվ մարմինը, երկուսին էլ ուղարկել եմ: Անհնար էր, որ բունկերում բոլորով իրար հետ են եղել, բոլորի մարմինները գտել են, իմ ախպերը կորի գնա: Անընդհատ խաբում էին, մի օր՝ Հերացու морг, մի օր՝ Տերյանի, Մեծամոր, տեղ չի մնացել: Երեկ էլ գնացել ենք, մարմինը, որ դրած էր, արտաշիրիմում անելուց հետո հողոտ բերել են, ոչ մի հատ մաքրել են, զարմացած էի՝ ի՞նչ վերաբերմունք է, մարդը եկել է այդ հոգեվիճակով քիչ չի, մի հատ էլ հողոտ դրել եք, որ մարդը գա իր հարազատի մարմինը այդպես տեսնի: Կոպիտ պատասխան էին տալիս: Այ սա է մեր երկրի վիճակը, որ մեր հերոս տղերքի հետ կապված պետք է այս վերաբերմունքը չլինի, էլի:Ամենամեծ վիրավորանքը հենց դա է»:
Հարցին՝ ձեր եղբայրը այդպես շփոթության աստիճանի նմա՞ն է Սերգեյ Շաքարյանին, որ կարող էին շփոթել՝ նա պատասխանեց. «Նման դիմագծեր ունեն, բայց տարիքային շատ մեծ տարբերություն կա: Իմ ախպերը 29 տարեկան է, Շաքարյանը՝ մոտ 50: Բացի այդ, Շաքարյանը 150 կգ-անոց մարդ է եղել, իմ ախպերը՝ մի 90, այդ տարբերությունը պիտի նկատած լինեին: Կոպիտ սխալ են թույլ տվել»:
Հարություն Նալբանդյանի հայրը՝ Գեւորգ Նալբանդյանը վրդովված է: Ուլնեցի 56/6 հասցեում գործում է ՀՀ պաշտպանության նախարարության Հատուկ հանձնաժողովը, որը գրանցում է գերեվարված զինծառայողների եւ անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների հայտերը: Հարություն Նալբանդյանի հայրը գնացել է այնտեղ՝ որդու մարմնի մասին տեղեկություններ իմանալու: Նրա պատմելով՝ «Որ երկրորդ անգամ գնացինք, ասեց՝ դե զզվացրեցիր, էլի, ո՛չ դու ես հետաքրքիր, ո՛չ քո զինվորականը: Նախարարին նամակ եմ գրել, ոչ պատասխան ունեմ, ոչ էլ տեղեկություն: Եթե մենք արտաշիրիմում չանեինք, կորելու էր իմ երեխեն: Իսկ ինքն ունի երկու անչափահաս երեխա, ոչ մի հատ զանգող է եղել, թե՝ ձեր զինվորին, մայորին գտա՞ք: Ինքն էլ շարքային զինվոր չի, Ղարաբաղում պաշտոնով մայոր էր, Շաքարյանի հետ էր աշխատում»:
«Դե զզվացրեցիր, էլի, ո՛չ դու ես հետաքրքիր, ո՛չ քո զինվորականը». Արցախի հերոս Շաքարյանի սխալ հուղարկավորության ու արտաշիրիմում անելու խայտառակ պատմությունը
Եռաբլուրում օրեր առաջ ստիպված են եղել արտաշիրիմում անել: Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի (լուսանկարում) փոխարեն հուղարկավորել են վանաձորցի մայոր Հարություն Նալբանդյանին: Պատերազմների նման իրավիճակների ժամանակ սխալմունքներ, իհարկե, լինում են, բայց այս դեպքը մի շարք հարցեր է առաջացրել: Հարություն Նալբանդյանի հարազատները նախօրոք իմացել են եւ ասել են, որ դա իրենց Հարութի դին է:
Պատկան մարմինների արձագանքն ապշեցուցիչ է: Aravot.am-ը զրուցեց Հարություն Նալբանդյանի հարազատների հետ: Նրա եղբայրը՝ Հովհաննես Նալբանդյանը պատմեց. «Հոկտեմբերի 25-ից կապն ընդհատվեց ու ոչ մի տեղեկություն չունեինք եղբորս մասին: Սկսեցինք հետաքրքրվել, ամենավատ տեղերում՝ դիահերձարաններում փնտրել: Հերացու անվան մորգի համակարգչի մեջի նկարները հերթով նայում էինք, նկար գտանք, նմանացրեցի ախպորս: Աշխատողներին հարցրեցի՝ այս մարդն ո՞վ է, ասեցին՝ նրան ուղարկել են՝ որպես գնդապետ Շաքարյան: Նրանց ասացի՝ ո՞նց կարող է այս մարդը Շաքարյանը լինի, եթե իմ ախպերն է: Ասում են՝ չէ, մեզ ներկայացրել են՝ որպես Շաքարյան:
Բերել են այստեղ փակ դագաղով ու հուղարկավորել Եռաբլուրում: Այդ նկարը տեսնելով՝ ես սկսեցի կասկածել, որ շփոթմունք կարող է եղած լինի, դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին: Գործ հարուցվեց, հեշտ հարց չէր: 4 ամիս հետո՝ մոտ 15 օր առաջ, արտաշիրիմում եղավ ու պարզվեց, որ մեր ԴՆԹ-ի հետ համընկնում է, մեր հարազատի մարմինն է: Մինչ այդ մեզ կոպիտ պատասխան էին տալիս, որ ձեզ ոչ մի բան չենք կարա տանք, անընդհատ խաբում էին ու ուղարկում մի օր Ղարաբաղ, մի օր Գորիս, մի օր՝ այստեղ՝ իրենց վրայից ցրելու համար: Գնալով, բոլոր տեղերը ֆռռալով՝ հասկացանք, որ պատասխան չկա, մեր սրտին թեթեւություն չի լինում ու եկանք կանգնեցինք այն հարցին, որը կասկածում էինք»:
Հարցին՝ ասենք թե՝ Շաքարյանն է եղել, բա ԴՆԹ չե՞ն արել, որ պարզեն իրականում ով է՝ Հովհաննեսը պատասխանեց. «Շաքարյանի մարմինը, որ Ստեփանակերտից ուղարկել են, այն դիակը, որը պարզվեց՝ իմ ախպերն է, այդ դիակն ուղարկելուց դիահերձում են Ստեփանակերտում ու Շաքարյանի զինակից ընկերները գալիս են այնտեղ, ճանաչում են որպես Շաքարյանի մարմին ու այնտեղից ուղարկում:
Մարմինը գալիս է՝ որպես ընկերների կողմից ճանաչված Շաքարյան ու հուղարկավորվում՝ որպես Շաքարյան: Այսինքն, եթե պաշտոնով մեկը կա, որ ասում է՝ Շաքարյանն է, ուրեմն իրավունք ունեն առանց ԴՆԹ-ի պատասխանի սպասելու՝ մարդուն հենց այնպես ուղարկեն հուղարկավորման: Կոպիտ սխալ է կյանքի, ես 4 ամիս պտտվել եմ տարբեր տեղերով, որ իմ հարազատին գտնեմ, բայց իրենց կոպիտ սխալի պատճառով մինչեւ հիմա մեր հարազատին մենք չենք հուղարկավորել: Նոր արտաշիրիմում անելուց հետո ենք պարզում, իսկ եթե ես համակարգչի մեջ չտեսնեի այդ նկարը, այդպես էլ չէինք իմանա ու տարիներով կկորցնեինք, ոչ էլ կպարզվեր, որ Շաքարյանի տեղն է հուղարկավորված: Ինձ ասում էին՝ ձեր եղբոր անուն ազգանունով մարդ չի եկել, բայց ես տեղեկություն եմ ունեցել, իմ ախպոր ընկերոջ հետ եմ խոսել:
Ախպերս պաշտոնով մարդ է եղել, բոլորն իրեն ճանաչում էին այնտեղ, կապվել եմ Ղարաբաղում Պետո անունով մարդու հետ, ինքը ինձ ասել է՝ ես Հարութի մարմինը գտել եմ, Շաքարյանից գտել եմ միայն մարմնի մասեր, իսկ Հարութի՝ լրիվ մարմինը, երկուսին էլ ուղարկել եմ: Անհնար էր, որ բունկերում բոլորով իրար հետ են եղել, բոլորի մարմինները գտել են, իմ ախպերը կորի գնա: Անընդհատ խաբում էին, մի օր՝ Հերացու морг, մի օր՝ Տերյանի, Մեծամոր, տեղ չի մնացել: Երեկ էլ գնացել ենք, մարմինը, որ դրած էր, արտաշիրիմում անելուց հետո հողոտ բերել են, ոչ մի հատ մաքրել են, զարմացած էի՝ ի՞նչ վերաբերմունք է, մարդը եկել է այդ հոգեվիճակով քիչ չի, մի հատ էլ հողոտ դրել եք, որ մարդը գա իր հարազատի մարմինը այդպես տեսնի: Կոպիտ պատասխան էին տալիս: Այ սա է մեր երկրի վիճակը, որ մեր հերոս տղերքի հետ կապված պետք է այս վերաբերմունքը չլինի, էլի: Ամենամեծ վիրավորանքը հենց դա է»:
Հարցին՝ ձեր եղբայրը այդպես շփոթության աստիճանի նմա՞ն է Սերգեյ Շաքարյանին, որ կարող էին շփոթել՝ նա պատասխանեց. «Նման դիմագծեր ունեն, բայց տարիքային շատ մեծ տարբերություն կա: Իմ ախպերը 29 տարեկան է, Շաքարյանը՝ մոտ 50: Բացի այդ, Շաքարյանը 150 կգ-անոց մարդ է եղել, իմ ախպերը՝ մի 90, այդ տարբերությունը պիտի նկատած լինեին: Կոպիտ սխալ են թույլ տվել»:
Հարություն Նալբանդյանի հայրը՝ Գեւորգ Նալբանդյանը վրդովված է: Ուլնեցի 56/6 հասցեում գործում է ՀՀ պաշտպանության նախարարության Հատուկ հանձնաժողովը, որը գրանցում է գերեվարված զինծառայողների եւ անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների հայտերը: Հարություն Նալբանդյանի հայրը գնացել է այնտեղ՝ որդու մարմնի մասին տեղեկություններ իմանալու: Նրա պատմելով՝ «Որ երկրորդ անգամ գնացինք, ասեց՝ դե զզվացրեցիր, էլի, ո՛չ դու ես հետաքրքիր, ո՛չ քո զինվորականը: Նախարարին նամակ եմ գրել, ոչ պատասխան ունեմ, ոչ էլ տեղեկություն: Եթե մենք արտաշիրիմում չանեինք, կորելու էր իմ երեխեն: Իսկ ինքն ունի երկու անչափահաս երեխա, ոչ մի հատ զանգող է եղել, թե՝ ձեր զինվորին, մայորին գտա՞ք: Ինքն էլ շարքային զինվոր չի, Ղարաբաղում պաշտոնով մայոր էր, Շաքարյանի հետ էր աշխատում»:
Մանրամասները՝ այստեղ։