Քաղաքական

06.02.2021 09:38


«Իմ քայլի» պատգամավորը «խառն» է. նա ինտենսիվ «երթևեկ» է իրականացնում դատախազություն-ՀՔԾ երթուղով․ «Փաստ»

«Իմ քայլի» պատգամավորը «խառն» է. նա ինտենսիվ «երթևեկ» է իրականացնում դատախազություն-ՀՔԾ երթուղով․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է,հունվարի 13-ին տհաճ միջադեպ էր գրանցվել Ազգային ժողովում, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոպիտ վերաբերմունք էր դրսեւորել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանի նկատմամբ, խոչընդոտել էր նրա աշխատանքը, հրել էր նրան, ապա ձեռքից խլել բարձրախոսը:

Միջադեպին արձագանքել էին մի շարք լրագրողական կազմակերպություններ՝ մասնավորաբար կոչ անելով պատգամավորներին՝ պահպանել էթիկայի նորմերը, զսպվածություն եւ հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, միջադեպի հետ կապված լրագրողը դիմել է դատախազություն, որտեղից գործը վերահասցեագրվել է ՀՔԾ-ին: Մեր աղբյուրները պնդում են, որ «իմքայլական» պատգամավոր Հայկ Սարգսյանն այս առումով բավականին անհանգստացած է եւ ինտենսիվ «երթեւեկ» է իրականացնում դատախազություն-ՀՔԾ երթուղով:

Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, անցնող շաբաթվա սկզբին նա եղել է դատախազությունում: Գործը ՀՔԾ փոխանցելուց հետո նա այցելել է նաեւ ՀՔԾ: Ըստ տեղեկությունների, Հայկ Սարգսյանը փորձում է հասնել նրան, որ գործը արագ փակվի «հանցակազմի բացակայության» հիմքով»:

Այս խորագրի վերջին նյութերը