Քաղաքական

06.02.2021 09:32


Ամերիկահայությունը մեծ գումար է հավաքել պատերազմում վիրավորվածների պրոթեզավորման համար, բայց թեմայի մեջ փորձում է «տեղավորվել» Աննա Հակոբյանը, թե իբր իր ջանքերով է հավաքվել գումարը․ «Փաստ»

Ամերիկահայությունը մեծ գումար է հավաքել պատերազմում վիրավորվածների պրոթեզավորման համար, բայց թեմայի մեջ փորձում է «տեղավորվել» Աննա Հակոբյանը, թե իբր իր ջանքերով է հավաքվել գումարը․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ամերիկահայությունը բավականին լուրջ գումար է հավաքել՝ 2020 թ. պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորված) ստացած անձանց պրոթեզավորման նպատակով։ Սակայն ամերիկյան մեր աղբյուրները փոխանցում են, որ թեմայի մեջ ուզում են «տեղավորվել» իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում:

Ըստ այդմ, վերջինս նախատեսում է կազմակերպել «ֆուրշեթներ», «դրամահավաք», որպեսզի հետագայում կարողանան PR անել և ցույց տալ, թե իբր այդ գումարները հավաքվել են իրենց ջանքերով: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, այս հանգամանքն առաջացրել է Ամերիկայի հայ համայնքի մեծամասնության տարակուսանքն ու զայրույթը. շատերը դեմ են նման միջոցառումների անցկացմանը և նշում են, որ նախ՝ իրենք որևէ կապ չեն ուզում ունենալ այսօրվա իշխանությունների հետ, երկրորդ՝ ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ իշխանությունները որևէ կապ չունեն իրենց նախաձեռնած դրամահավաքի հետ»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը