Լրահոս

05.02.2021 21:30


Երկրաշարժի հետևանքով փլուզումների դեպքեր կան Գեղարքունիքում

Երկրաշարժի հետևանքով փլուզումների դեպքեր կան Գեղարքունիքում

Դեռ ավերվածությունների ամբողջ ծավալը չեմ կարող ասել, բայց որոշ համայնքներում, հատկապես հին կառույցներում, փլուզումներ կան։ Այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Տեղեկացնում է News.am-ը։

«Մի քանի ֆիքսած դեպքեր ունենք, որ հին անասնագոմեր են փլվել։ Որոշակի վնասներ կան։ Այս պահին հոսանքի վերականգնման խնդիրն է, որը րոպեներ առաջ արդեն կարգավորվեց։ Մոտ 1,5 ժամ հոսանք չկար»,-ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին, Հայաստանում գրանցվել է երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գեղարքունիքում՝ 6-7 բալ ուժգնությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը