Ընտանիքով առողջ միջավայրում մարզվելու համար նախատեսված անփոխարինելի վայր. «Նեպտուն» (տեսանյութ, լուսանկար)
Ժամանակակից մարդու առողջությանը սպառնացող գործոնները բավական շատ են. նստակյաց աշխատելակերպ, սթրեսներ, աղտոտված շրջակա միջավայր: Առողջ ապրելակերպն ու կանոնավոր մարզումներն են դառնում այն փրկօղակը, որ ամրապնդում են օրգանիմը, կանխարգելում տարբեր հիվանդություններից: Այդ է պատճառը, որ քաղաքում ապրող ժամանակակից մարդու կյանքն անհնար է պատկերացնել առանց մարզահամալիրների, որոնք բավական զգալի թիվ են կազմում նաև մեր մայրաքաղաքում: Այդ մարզահամալիրներից առաջինը «Նեպտունն» է, որը սկսեց գործել 2005 թվականից ու առ այսօր իր հաճախորդներին մատուցում է միայն բարձրակարգ ծառայություններ:
Մարզումները, առողջ ապրելակերպը բնական ձևով խթանում են առողջ նյութափոխանակությունը, ակտիվացնում արյան շրջանառությունը, սրտի և թոքերի, նաև ուղեղի աշխատանքը: Դրանք դրական են ազդում ինքնազգացողության ու տրամադրության վրա, իսկ հոգեբանական գործոնից, ինչպես գիտենք, մեծապես կախված է մարդու կյանքի որակը: Խոսքը միայն պրոֆեսիոնալ սպորտի մասին չէ, այլև ֆիզիկական մարզումների: Առողջ և գեղեցիկ լինելու համար մեր օրերում անհրաժեշտ են ամենօրյա մարզումներ: Իսկ թե մարզումների ինչ տեսակ կընտրեք դուք կախված է Ձեր նախասիրություններից ու բնավորությունից: Այո, պարապմունքներից շուտ չհիասթափվելու և արդյունքի հասնելու համար մարզումների տեսակը պետք է ընտրել հենց Ձեր բնույթին համապատասխան: «Նեպտուն» մարզահամալիրն առաջարկում է ժամանակակից ամենատարածված ծառայությունները. մարզասրահ, լող, կարատե, պար, յոգա, ֆիթնես, շեյփինգ:
Եթե նախընտրում եք մարզվել տարբեր մարզասարքերով, ապա «Նեպտուն» մարզասրահը լավագույն վայրերից մեկն է: Այն վերազինված է «MATRIX» և «LIFE FITNESS» ժամանակակից ու նոր մարզասարքերով: Վազքուղիներ ծրագրավորված են այնպես, որ յուրաքանչյուր մարզվողի համար ընտրվում է անհատական ծրագիր՝ ըստ բարդության, մարմնի զանգվածի, տևողության, ինչճի շնորհիվ մարզումներն էլ ավելի արդյունավետ են դառնում: Բացի այդ մարզվողը տեսնում է նաև այրվող կալորիաների քանակը, սրտի աշխատանքը և այլն: Վազքուղիներն ունեն նաև ինտերնետին միանալու հնարավորություն և վիրտուալ տեսահոլովակներ, որոնց շնորհիվ վազքուղու վրա անցկացրած ժամանակն աննկատ է անցնում:
Մարզասարքերը բազմազան են, ու բոլորը վազքուղիների նման գերժամանակաից ու բազմաֆունկցոիոնալ:«Նեպտուն» մարզասրահի մարզիչները նաև անհատական սննդակարգ են մշակում՝ ինչպես մկանային զանգված լրացնելու, այնպես էլ նիհարելու համար՝ նշանակելով ճիշտ ու բալանսավորված սնունդ: Բոլոր մարզասրահներում գործում է օդափոխության բարձրակարգ համակարգ, ինչը էլ ավելի հարմարավետ է դարձնում պարապմունքները: Ի դեպ «Նեպտուն» մարզասրահում գործում է կանանց համար առանձնացված մարզասրահ:
Առողջ կենսակերպն անհնար է պատկերացնել առանց լողի պարապմունքների, լող եղել և մնում է ամենամեծ մասսայականություն վայելող մարզաձևը: Լողի պարապմունքները ևս «Նեպտուն» մարզահամալիրում իրականացվում են թե՛ սիրողական, թե պրոֆեսիոնալ մակարդակում: Այստեղ պարապող երեխաներն ու պատանիները դառնում են պրոֆեսիոնալ լողորդներ, մասնակցում հանրապետական և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերի: Լավագույն արդյունքներ գրանցողները ներառվում Հայաստանի լողի պատանեկան հավաքականի կազմում: «Նեպտուն» մարզահամալիրում լողի պարապմունքները վարում է մարզչական ուժեղ պրոֆեսիոնալ թիմ՝ Հայաստանի լողի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ:
Երեխաների ու պատանիների շրջանում լայն տարածում ունեն նաև կարատեն ու պարը: «Նեպտուն» մարզահամալիրի կարատեի մարզիչները բոլոր միջազգային ճանաչում ունեցող ունեցող տիտղոսակիր մարզիկներ են՝ Էմին Ղազարյանը Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն է, Րաֆֆի Թորոսյանը՝ Աշխարհի չեմպիոն,իսկ Դավիթ Հակոբկոխվյանը՝ Եվրոպայի չեմպիոն է: Այսօր արդեն նրանք են պատրաստում տիտղոսակիր սաներ: Այստեղ մարզվողների մեջ կան Հայաստանի, Կովկասի և բազմաթիվ այլ մեդալակիրներ: Դավիթ Հակոբկոխվյանի հավաստմամբ կարատե պարապող երեխաները լինումեն ավելի կարգապահ ունենում են կամային ավելի բարձր որակներ: «Նեպտուն» մարզահամալիրում գործում է նաև պարի և սպորտային պարերի մասնագիտացված դպրոց: Ընդունելությունը կատարվում է 5 տարեկանից: Ի դեպ «Նեպտունում» է գործում Երևանում իր տեսակի մեջ միակ միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային պարերի բարձրակարգ դահլիճը: Այստեղ անցկացվում են պարային լայնամասշտաբ մրցույթներ: Դահլիճն ունի լուսային հատուկ էֆֆեկներ ու տեխնիկական հզոր հագեցվածություն, հանձնաժողովի համար հատկացված հանգստի սենյակ:
Շատ կանայք ու աղջիկներ են նախընտրում ֆիթնեսի, շեյփինգի ու յոգայի պարապմունքները, որոնց օգնությամբ և մարզում են մարմինը, և հասնում ներքին ներդաշնակության: «Նեպտուն» մարզահամալիրում ֆիթնեսի, շեյփինգի ու յոգայի պարապմունքներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր մարզադահլիճներում:
Այստեղ բոլոր մարզասրահներին, դահլիճներին ու լողավազանին կից գործում են առանձնացված հանդերձարաններ, ցնցուղներ: Կան նաև VIP հանդերձաններ առանձին ցնցուղներով: իսկ մարզասրահի հանդերձարանին կից գործում է նաև շոգեբաղնիք: Բոլոր հանդերձարանները վերանորոգվում են 2-3 տարին մեկ: Մարզահամալիրն ունի ընդարձակ ու հարմարավետ սպասասրահներ:
Այս մարզահամալիրը ընտանիքով այցելելու, մարզվելու և երեխաներին առողջ միջավայրում զարգացնելու համար նախատեսված անփոխարինելի վայր է:

Աղբյուրը՝ yerevaklur.am