Քաղցկեղի բարդ վիրահատություններ՝ բարեհաջող ելքով. Արթմեդ ԲՎԿ
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվելէ 2009 թվականին: Թիմը, որովձևավորվելէբաժանմունքը, գործումէէբ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանիղեկավարությամբդեռ 2004 թ.-ից: Բաժանմունքը նշանակալի ձեռքբերումներ է գրանցել հեպատոպանկրեատոբիլիար հատվածում գտնվող օրգանների քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ: Այստեղ են ուղղորդվումստամոքսի քաղցկեղ, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդները: Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ: Քաղցկեղային հիվանդությունների բարդությունների ու դրանց բուժման միջոցների մասին Առողջապահականհամակարգմասնագիտականնախագիծը զրուցել է հայտնի օնկովիրաբույժ Արթուր Մուշեղի Սահակյանի հետ:
«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում ամենից շատ ու մեծ հաճախականությամբ կատարվում են ստամոքսի քաղցկեղի, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատություններ: Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ: Ու շատ հաճախ նման ծանր հիվանդներն ուղղորդվում են «Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար օնկովիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի մոտ. «Բարդությունն այն է, որ այս ուռուցքները օրգանիզմում դարանակալում են երկար ժամանակ, զարգանում են դանդաղ, առանց ախտանիշների ու բացահայտվում բավական ուշ, երբ արդեն լինում են խոր քաղցկեղային օջախներ ու տարբեր օրգաններում մետաստազներ: Եթեկան մետաստազներ հարակից օրգաններում պետք է կատարել շատ ավելի բարդ՝ համակցված վիրահատություն: Համակցված վիրահատությունների ժամանակ վիրաբույժը ախտահարված մի քանի օրգանների ամբողջական կամ մասնակի հեռացումը պետք է կատարի այնպես, որ միաժամանակ հնարավոր լինի և՛ պահպանել կամ վերականգնել այդ օրգանների ֆունկցիոնալությունը, և՛ հեռացնել բոլոր տեսանելի ուռուցքները, հակառակ դեպքում վիրահատությունն իմաստ չունի ձեռնարկել»:
Համակցված վիրահատությունները բավական բարդ ու ռիսկային միջամտություններ են, ու ոչ միակը այս բաժանմունքի առօրյայում: Օնկովիրաբուժությունում առավել բարդ դեպքեր են համարվում քաղցկեղի կրկնությունները. «Քաղցկեղի կրկնության պատճառը միշտ չէ, որ ոչ լիարժեք կատարված վիրահատական միջամտությունն է լինում: Այն դարանակալ հիվանդություն է, ու քաղցկեղածին բջիջները փոքր քանակությամբ կարող են մնալ ինչ-որ հատվածում և բազմանալ՝ կրկին առաջացնելով ուռուցք: Իսկ կրկնության դեպքում վիրահատությունը շատ ավելի բարդ է ու սպեցիֆիկ, որովհետև տեղում խախտվել է անատոմիան, փոփոխվել են հյուսվածքները, ֆիբրոզ է եղել, սպի է առաջացել: Նման դեպքերում մեր ջանքերը հիմնականում ուղղված են լինում ապրելիությունը որոշ ժամանակ բարելավելուն և երկարացնելուն»:
Արթմեդի» ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում են բուժվում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի քաղցկեղ, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ ունեցող հարյուրավոր հիվանդներ: Այս բաժանմունք են ուղղորդվում հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցողները, որովհետև այս բաժանմունքն ունի քաղցկեղի այդ տեսակի արդյունավետ բուժման ամենադրական ու հարուստ փորձը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է ուշ փուլերում: Համեմատաբար վաղ են հայտնաբերվում լեղածորանին մոտ տեղակայված ուռուցքները, որոնք աճելով փակում են լեղածորանն ու առաջացնում մեխանիկական դեղնուկ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար հիմնականում կատարվում է ծավալային բարդ վիրահատություն, որովհետև այստեղ ուղղորդվում են հիմնականում ծանր հիվանդները, հիվանդության ուշ փուլերում: Վիրահատության ժամանակ հեռացվում են գլխիկը, 12-մատնյա աղին, լեղապարկը, լեղածորանի որոշ հատված: Հենց բգդ, պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանն է մեր հանրապետությունում զարգացրել ենթաստամոքսային գեղձի պանկրեատոդուոդենալ վիրահատական միջամտությունների փորձը: Առ այսօր նա համարվում է հազվադեպ ու ծանր քաղցկեղի այս տեսակի վիրահատական բուժում իրականացնող քիչ մասնագետներից մեկը Հայաստանում: Հենց ճիշտ և պրոֆեսիոնալ կատարված միջամտությունների շնորհիվ է, որ այս բաժանմունքի պացիենտներն ունենում են բարձր ապրելիություն՝ 5-10 տարի:
Քաղցկեղի բարդ վիրահատություններ՝ բարեհաջող ելքով. Արթմեդ ԲՎԿ
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից: Բաժանմունքը նշանակալի ձեռքբերումներ է գրանցել հեպատոպանկրեատոբիլիար հատվածում գտնվող օրգանների քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ: Այստեղ են ուղղորդվում ստամոքսի քաղցկեղ, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող հիվանդները: Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ: Քաղցկեղային հիվանդությունների բարդությունների ու դրանց բուժման միջոցների մասին Առողջապահական համակարգ մասնագիտական նախագիծը զրուցել է հայտնի օնկովիրաբույժ Արթուր Մուշեղի Սահակյանի հետ:
«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում ամենից շատ ու մեծ հաճախականությամբ կատարվում են ստամոքսի քաղցկեղի, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատություններ: Սրանք բավական բարդ ու ծավալուն միջամտություններ են, որոնք պահանջում են վիրաբուժական բարձր կատարողական տեխնիկա և հմտություններ: Ու շատ հաճախ նման ծանր հիվանդներն ուղղորդվում են «Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար օնկովիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի մոտ. «Բարդությունն այն է, որ այս ուռուցքները օրգանիզմում դարանակալում են երկար ժամանակ, զարգանում են դանդաղ, առանց ախտանիշների ու բացահայտվում բավական ուշ, երբ արդեն լինում են խոր քաղցկեղային օջախներ ու տարբեր օրգաններում մետաստազներ: Եթեկան մետաստազներ հարակից օրգաններում պետք է կատարել շատ ավելի բարդ՝ համակցված վիրահատություն: Համակցված վիրահատությունների ժամանակ վիրաբույժը ախտահարված մի քանի օրգանների ամբողջական կամ մասնակի հեռացումը պետք է կատարի այնպես, որ միաժամանակ հնարավոր լինի և՛ պահպանել կամ վերականգնել այդ օրգանների ֆունկցիոնալությունը, և՛ հեռացնել բոլոր տեսանելի ուռուցքները, հակառակ դեպքում վիրահատությունն իմաստ չունի ձեռնարկել»:
Համակցված վիրահատությունները բավական բարդ ու ռիսկային միջամտություններ են, ու ոչ միակը այս բաժանմունքի առօրյայում: Օնկովիրաբուժությունում առավել բարդ դեպքեր են համարվում քաղցկեղի կրկնությունները. «Քաղցկեղի կրկնության պատճառը միշտ չէ, որ ոչ լիարժեք կատարված վիրահատական միջամտությունն է լինում: Այն դարանակալ հիվանդություն է, ու քաղցկեղածին բջիջները փոքր քանակությամբ կարող են մնալ ինչ-որ հատվածում և բազմանալ՝ կրկին առաջացնելով ուռուցք: Իսկ կրկնության դեպքում վիրահատությունը շատ ավելի բարդ է ու սպեցիֆիկ, որովհետև տեղում խախտվել է անատոմիան, փոփոխվել են հյուսվածքները, ֆիբրոզ է եղել, սպի է առաջացել: Նման դեպքերում մեր ջանքերը հիմնականում ուղղված են լինում ապրելիությունը որոշ ժամանակ բարելավելուն և երկարացնելուն»:
Արթմեդի» ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքում են բուժվում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի քաղցկեղ, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ ունեցող հարյուրավոր հիվանդներ: Այս բաժանմունք են ուղղորդվում հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցողները, որովհետև այս բաժանմունքն ունի քաղցկեղի այդ տեսակի արդյունավետ բուժման ամենադրական ու հարուստ փորձը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է ուշ փուլերում: Համեմատաբար վաղ են հայտնաբերվում լեղածորանին մոտ տեղակայված ուռուցքները, որոնք աճելով փակում են լեղածորանն ու առաջացնում մեխանիկական դեղնուկ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար հիմնականում կատարվում է ծավալային բարդ վիրահատություն, որովհետև այստեղ ուղղորդվում են հիմնականում ծանր հիվանդները, հիվանդության ուշ փուլերում: Վիրահատության ժամանակ հեռացվում են գլխիկը, 12-մատնյա աղին, լեղապարկը, լեղածորանի որոշ հատված: Հենց բգդ, պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանն է մեր հանրապետությունում զարգացրել ենթաստամոքսային գեղձի պանկրեատոդուոդենալ վիրահատական միջամտությունների փորձը: Առ այսօր նա համարվում է հազվադեպ ու ծանր քաղցկեղի այս տեսակի վիրահատական բուժում իրականացնող քիչ մասնագետներից մեկը Հայաստանում: Հենց ճիշտ և պրոֆեսիոնալ կատարված միջամտությունների շնորհիվ է, որ այս բաժանմունքի պացիենտներն ունենում են բարձր ապրելիություն՝ 5-10 տարի:
Առողջապահական համակարգ