Լրահոս

05.02.2021 18:30


Զինված հարձակում «ԱԿԲԱ բանկ»-ի վրա, բանկի կառավարիչն ու անվտանգության աշխատակիցը վնասազերծել են նրան

Զինված հարձակում «ԱԿԲԱ բանկ»-ի վրա, բանկի կառավարիչն ու անվտանգության աշխատակիցը վնասազերծել են նրան

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի տղամարդ՝ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող «ԱԿԲԱ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա չի հասցրել փախնել, քանի որ բանկի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:

Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին էլ բանկ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Այս խորագրի վերջին նյութերը