Ես մեկ մարդ եմ տեսնում, որ այդ ամենը կարող է անել. դա Ռոբերտ Քոչարյանն է. բժիշկ Գեորգի Պողոսյան (տեսանյութ)
Պայքարի այդ ճանապարհն անիմաստ է, որովհետեւ գործ ունենք մի մարդու հետ, որը կառչել է աթոռից: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը՝ անդրադառնալով մտավորականների «Ձայն հայրենյաց» նախաձեռնությանը, որի մի քանի հանդիպման մասնակցել է:
«Բացի մի փոքր խումբ աղանդավորների, որոնց հոգեւոր հովիվը Նիկոլ Փաշինյանն է, մնացած բոլորն ամեն ինչ գիտեն՝ ինչ է կատարվում: Եթե անգամ բոլորը դուրս գան ու գոռան՝ հեռացիր, Նիկոլ Փաշինյանը չի գնա»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում տիրող վիճակին, նա ասաց. «Ես բժիշկ եմ, եթե ինձ մոտ բերեին այդպիսի հիվանդին, ես նախ կտեսնեի, թե ինչ խնդիրներ ունի: Հիմա ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանը. Արտաքին աշխարհի հետ կապերի ստեղծում, բանակի վերականգնում, տնտեսությունը բարձրացնելը, երկիրը սորոսականներից մաքրելը: Ես մտածում եմ՝ ի՞նչ դեղ կոգնի, ի՞նչ մարդ դա կանի: Ես մեկ մարդ եմ տեսնում, որ դա կարող է անել՝ դա Ռոբերտ Քոչարյանն է: Մենք այդ մարդուն շատ պետք է խնդրենք, որովհետեւ եթե ես իր տեղը լինեի, ես չէի գա: Ինքը լավ ապրում է, փող ունի, պատիվ ունի, Ռուսաստանում Պուտինի ընկերն է: Էդ մարդը մի անգամ արդեն արել է, հիմա կարող է ասել՝ դուք արեք, ամեն անգամ ես պետք է գամ ձեր փամփերսները փոխե՞մ: Բայց մենք պետք է խնդրենք: Մենք չունենք էդ մասշտաբի քաղաքական գործիչ:
Փաշինյանը գնում է Ամերիկա, իրեն հանդիպում է 3-րդ քարտուղարի, 4-րդ օգնականը, գնում է Ֆրանսիա, իրն վրա նայող չկա: Ռուսաստանում Պուտինն ընդունում է, որովհետեւ մի միության մեջ ենք: Բայց երբ որ Ռոբերտ Քոչարյանն էր գնում, նրան հանդիպում էր ԱՄՆ-ում Բուշը... էդ մարդու մակարդակն ուրիշ է, նա ունի խարզիմա»,-ասաց նա:

Աղբյուրը՝ news.am