Լրահոս

14.04.2009 17:05


Թուրքիան հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի, ամբողջ խնդիրը հայկական սփյուռքի մեջ է...

 «Day.az»-ի տեղեկատվության համաձայն, թուրք պատգամավոր Յաշար Յակիշը հայտարարել է, որ «Հայ-թուրքական սահմանի բացումն ընդամենը է խնդիրներով լի մի մեծ փաթեթի, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բաղկացուցիչ մասն է հանդիսանում»։

Նրա խոսքերով, այդ հարցը դեռ 2007թ.-ից գտնվում է բանակցությունների սեղանին, իսկ գործընթացը սկսվել է Շվեյցարիայում։

-Թուրքիան հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի, ամբողջ խնդիրը հայկական սփյուռքի մեջ է։ Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան հնարավոր է բացի սահմանը Հայաստանի հետ, բայց դա այդպես չէ,- ասել է Յաշար Յակիշը։

 

Այս խորագրի վերջին նյութերը