Աշխարհ

05.02.2021 22:05


Վրաստանում՝ դպրոցի տարածքում, դիմակ կրելը աշակերտների համար պարտադիր չի լինի

Վրաստանում՝ դպրոցի տարածքում, դիմակ կրելը աշակերտների համար պարտադիր չի լինի

Դիմակ կրելը դպրոցի տարածքում աշակերտների համար պարտադիր չի լինի: Սակայն, ինչպես հայտարարել են «Ինտերպրեսնյուզ»-ին Վրաստանի Կրթության նախարարությունից՝ երեխաները կարող են դիմակ կրել իրենց ցանկությամբ:

«Դպրոցում դիմակ կրելը պարտադիր չէ ոչ մի դասարանի համար, սակայն արգելված չէ, և երեխաները կարող են ցանկության դեպքում դիմակ կրել»,-հայտարարում են գերատեսչությունից:

Վրաստանի կառավարության և միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, փետրվարի 15-ից ամբողջ երկրի մասշտաբով դպրոցները, ներառյալ Ռուսթավիի, Թբիլիսիի և Քութաիսիի, ուսումանկան գործընթացքը կվերսկսեն դասասենյակներում: Սակայն, միևնույն ժամանակ, ծնողներն ու երեխաները կարող են ընտրել և օնլայն ուսուցում:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը