Քաղաքական

05.02.2021 14:07


Ջալալ Հարությունյանը դավաճեց իր Արցախին, իր ուսադիրներին և մարդկային կերպարին․ Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ)

Ջալալ Հարությունյանը դավաճեց իր Արցախին, իր ուսադիրներին և մարդկային կերպարին․ Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ)

Ջալալ Հարությունյանը խայտառակված, անպատիվ, սեփական հողի և հայրենիքի արժեքը չիմացող մարդ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց պահեստազորի գնդապետ, «Սիսական ջոկատի» 2-րդ վաշտի հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը։

«Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթյունի համար հարուցեցին քրեական գործ, պետք է ձերբակալություններ լինեին, սակայն այսօր այդ քրեական գործն այդպես հարուցված է, իսկ Ջալալ Հարությանին, որպեսզի լռի, առաջարկեցին պաշտոն, և մարդ, որը արցախցի է, լեյտենանտից հասել է մինչև պաշտպանության բանակի հրամանատար, անցել է բոլոր ուղիներով, դավաճանեց իր Արցախին, իր ուսադիրներին և մարդկային կերպարին։ Ջալալ Հարությունյանը խայտառակված, անպատիվ, սեփական հողի և հայրենիքի արժեքը չիմացող մարդ է։ Մարդը որոշում է կայացրել քայլել դավաճանական իշխանությունների հետ և քայլում է»,-նշեց Հովհաննիսյանը։

Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը 2․5 տարվա ընթացքում հեռացրեց պատվարժան բոլոր գեներալներին՝ նրանց փոխարինելով պաշտոնամոլությամբ տառապող գեներալներով։

«Ես այսօր գործող գեներալներից շատերի հետ ծառայել եմ։ Եվ ես այսօր իմ խորը հիասթափությունը և զզվանք եմ արտահայտում իրենց կրած ուսադիրների և պատվի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը բանակը զինաթափեց և տվեց թուրքերին։ Ես հաղթանակած բանակի գնդապետ եմ, իսկ իրենք պարտված բանակի փալաս գեներալներ են։ Իսկական գեներալներ են եղել ՝ Սեյրան Օհանյանը, Խաչատուրովը, Վիտալի Բալասանյանը, Մանվել Գրիգորյանը և այլոք, որոնց Նիկոլ Փաշինյանը հեռացրեց։ Ետևից եկան պաշտոնամոլությամբ և հայկական դավաճանությամբ տոգորվածները, և այդ գեներալները ոչինչ են»,-ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի՝ այսօր հայ ժողովուրդն իր ուսերին կրում է այդ թուրքամոլ, թուրքահարճ իշխանությանը, սակայն որևէ բան չի էլ անում այդ լծից ազատվելու համար, քանի որ կորցրել է պատմական գոյատևման ձիրքն ու որակը։

«Թուրքական գործակալության ազդեցությունը Հայաստանում գերիշխում է։ Իշխանությունը երկար ժամանակ հակառուսական հակահայկական քաղաքականություն իրականացնելով, մեզ այսօր հարմարեցրել են, որ ցանկացած օտարը լավ է։ Մենք մոռացել ենք մեր գենետիկական թշնամությունը թուրքերի հետ։ Մեր Ազգային ժողովի իշխանական պատգամավորները Կալիգուլայի ձիեր են, պարզապես խրխնջում են, այն ինչ որ իրենց փոխանցում են։ Դրանցից որևէ հոդաբաշխ գրագետ բան սպասել պետք չէ։ Եվ այսօր ժողովուրդն իր ուսերին կրում է այդ թուրքամոլ, թուրքահարճ իշխանությանը։ Միայն իշխանությունն է դավաճանել մեր բանակին։ Կալիգուլայի ձիերից մեկը հայտարարել էր, որ ինքը քաղաքական գործիչ է և պարտավոր չէ հիմնավորումներ բերել։ Այ այդ հոգեբանությունն է գործում իշխանական պատգամավորների մոտ՝ նրանք ուղղակի հայտարարություններ են անում»,-նշեց Հովհաննիսյանը։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը