Քաղաքական

05.02.2021 11:43


Ո՞ւմ հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը շրջագայում ու նման ճոխ ծախսեր կատարում․ «Իրավունք»

Ո՞ւմ հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը շրջագայում ու նման ճոխ ծախսեր կատարում․ «Իրավունք»

«Ո՞ւմ հաշվին են պարտ­ված երկրի ղեկա­վարի ընտանիքի անդամները շրջագայություններ կազմակերպում տարբեր երկրներ, որտեղ, ինչպես մամուլն է գրում, հաստատվում են ամենաճոխ հյու­րանոցներում, ժամանակ անցկաց­նում թանկարժեք ռեստորաններում, մի խոսքով, օգտվում ամեն ինչի ճո­խից ու թանկից: Հարցի պատաս­խանը փորձեցինք ստանալ Նիկոլի կնոջ Աննա Հակոբյանի գրասենյա­կից, բայց պարզվեց վերջինս դեռ այդպես էլ մամուլի պատասխանա­տու չունի:

Մենք հարցը ուղարկել ենք կառարավարություն, հույս ունենա­լով, որ կստանանք հստակ պա­տասխան:

Հատկանշականն այն է, որ եթե առաջին տիկինը մամուլի խոսնակ այլևս չի պահանջում, ստացվում է, որ վերջինս, ըստ էության, էլ ոչ ասելիք ունի, ո՜չ էլ մեկնաբանելիք: Իսկ գերհաճախակի շրջագայությունները նմանվում են ակնարկի, որ նաև անելիք չունի, ու հիմա դրսում հաստատվելու տեղ է փնտրում:

Նկատենք նաև, որ հազիվ թե վարչապետական և Աննայի աշխատավարձերը բավականացնեն նման ընտանեկան թանկարժեք շրջագայությունների և բազում այլ ոչ պակաս ճոխ ծախսերի համար»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը