Լրահոս

05.02.2021 11:39


2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 726-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3888-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 305 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159 350, փաստացի բուժվողներինը՝ 4448: Մեկ օրում արվել է 2858 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 659181 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը