Լրահոս

05.02.2021 11:27


Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերում չպայթած զինամթերք է վնասազերծվելու

Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերում  չպայթած զինամթերք է վնասազերծվելու

Արցախում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը փետրվարի 5-ին չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտունու շրջանի Ծովատեղ, Կոլխոզաշեն, Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Բերքաձոր գյուղերում պայթեցման աշխատանքներ են իրականացնելու նաև Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորական ջոկատները»,-հայտնում են ծառայությունից՝ հորդորելով պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար գործում են՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարները:

Այս խորագրի վերջին նյութերը