Քաղաքական

05.02.2021 09:29


Արարատ Միրզոյանի հրամանով միշտ ընդգծված առավելություն է տրվել ԵԽ-ում Թուրքիայի շահերի պաշտպանության փորձագետ, այժմ ՀՀ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանին. «Ժողովուրդ»

Արարատ Միրզոյանի հրամանով միշտ ընդգծված առավելություն է տրվել ԵԽ-ում Թուրքիայի շահերի պաշտպանության փորձագետ, այժմ ՀՀ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանին. «Ժողովուրդ»

«Մի քանի օր է, ինչ համացանցն ակ­տիվորեն քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, ապա արդեն լրագ­րողների հետ զրույցում Շուշի քաղաքն անվանեց Շուշա, այնուհետև ուղղեց իրեն:

«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրու­թյուն կատարեց՝ փորձելով հասկանալ, թե ով է Անուշ Բեղլոյանը, ինչպես է հայտնվել խորհրդարանում և, որ ամենակարևորն է, ում շահերն է պաշտ­պանում: Նրա կենսագրությունից տեղե­կանում ենք, որ նա մինչև պատգամա­վոր դառնալը՝ 2005-2009թթ. և 2016 թվականից, եղել է Հայաստանի ֆրան­սիական համալսարանի դասախոս (գործարար հաղորդակցություն և հասարակայնության հետ կապեր), 2008- 2014թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, 2014թ. մարտ-հոկտեմբեր՝ «Հայաստանի զարգացման նախաձեռ­նություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի և հաղորդակցության դեպար­տամենտի ղեկավար, 2015-2018թթ.՝ «Հանրային հաղորդակցության լաբո­րատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն:

Բայց, որ ամենակարևորն է, Անուշ Բեղլոյանը 2018թ. եղել է Եվրոպայի խորհրդի Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձա­գետ Բոսնիա և Հերցեգովինայում: Մի­գուցե ներկայիս պատգամավորը դեռ գիտի, թե նախկին աշխատանքն է կա­տարում, և մոռացել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է և ՀՀ շահերի սպասարկուն: Հավելենք, որ Բեղլոյանը Ազգային ժողովում է հայտնվել խորհր­դարանի ղեկավար Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ, համարվում է նրա թիմակիցը և խորհրդարանական դիվա­նագիտության մեջ Արարատ Միրզոյանի հրամաններով Բեղլոյանին միշտ տրվել է ընդգծված առավելություն:

Փաստորեն, Անուշ Բեղլոյանը, որ Հա­յաստանում շատ օտարերկրյա պատվիրակություններ է ընդունել և այցեր կատարել, մինչև պատգամավոր դառնալը եղել է Թուրքիայի շահերի պաշտպանը։

Հետաքրքիր է՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղյակ է արդյոք այդ մասին, վերահսկվում է արդյոք այս ամենը, թե նորմալ է Թուր­քիայի շահերը սպասարկող պատգա­մավոր ունենալը ՀՀ ԱԺ-ում: Ինչո՞ւ ենք այսպիսի պնդում անում, որովհետև պատգամավորի պաշտոնական կեն­սագրության մեջ գրած է, որ 2018թ. նա եղել է ԵԽ Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փոր­ձագետ Բոսնիա և Հերցեգովինայում, ու չի ասվում, թե Թուրքիայի շահերի պաշտպանությունը որքան է տևել, գու­ցե մինչև այսօ՞ր»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը