Ե՞րբ է կրիմինալի՝ հանցագործ աշխարհի համար սկսվում լավագույն ժամանակաշրջանը: Պատասխանը պետք է պարզ լինի, երբ իշխանությունը թուլանում է ու չունի հասարակության վրա ներազդելու անհրաժեշտ հեղինակություն։
Երբ պետական ստորբաժինները չեն կարողանում կամ մոտիվացված չեն պաշտպանել իշխանությանը, երբ մրցակից քաղաքական կառույցները սկսում են լուրջ մրցակցություն դրսևորել լեգալ խաղի կանոնների դեգրադացիայի պայմաններում, իշխանությունը որոնում է այլ, ոչ լեգալ հենարաններ։
Հիմա Հայաստանում ճիշտ այդ դրությունն է։ Գործող իշխանությունը չունի քաղաքական դիսկուրս, որն իր գոյությանը որևէ տրամաբանական իմաստ հաղորդի, սակայն իշխանության պահելը էքզիստենցիալ՝ գոյաբանական խնդիր է այդ անձանց համար։ Գոյաբանական պահանջը ոչ ֆորմալ լուծումներ է պահանջում, իսկ պատմությունից հայտնի լավագույն լուծումներից մեկը իշխող անձանց ու հանցագործ աշխարհի համագործակցությունն է։ Բնականաբար, դա պետք է փոխշահավետ համագործակցություն լինի։
Կրիմինալը պետք է ճնշի հասարակությանը, նրան վախի մթնոլորտում պահի, նաև լինի վտանգ ընդդիմադիր քաղաքական դաշտի համար՝ անձնական թիրախավորումներով։
Հայաստանում սկսվում է կրիմինալ աշխարհի համար լավագույն ժամանակահատվածը։
Կրիմինալի վերելքը