Լրահոս

04.02.2021 15:45


Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2109» և «BMW E90» մակնիշների ավտոմեքենաները. վարորդներից մեկը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար

Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2109» և «BMW E90» մակնիշների ավտոմեքենաները. վարորդներից մեկը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար

Փետրվարի 4-ին, ժամը 07։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1957 թ․) և «BMW E90» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել գովազդային վահանակին․ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Մ․ Ա․-ին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Այնուհետև փրկարարները փակել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը