Լրահոս

14.04.2009 17:54


Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը դրական են գնահատել բանակցությունների արդյունքները

Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: Զրուցակիցները կարևորել են առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը, համագործակցությունը, խաղաղությունն ու կայունությունը համարելով կարևոր նախապայման՝ տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իրանի Նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մշտապես ցուցաբերված հավասարակշռված մոտեցման համար:

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը դրական են գնահատել բանակցությունների արդյունքները:

Այս խորագրի վերջին նյութերը