Քաղաքական

04.02.2021 15:13


Իշխանությունները չեն գնում, որովհետև վախ կա, իսկ երկրորդ պատճառն այն է, որ չեն ավարտել իրենց ծրագիրը. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Իշխանությունները չեն գնում, որովհետև վախ կա, իսկ երկրորդ պատճառն այն է, որ չեն ավարտել իրենց ծրագիրը. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

«Մենք այսօր ունենք խմբապետություն, և ԱԺ մեծամասնությանը երբեք չեմ կոչել քաղաքական ուժ: Դա խումբ է՝ խմբապետության բոլոր դրսևորումներով: Եվ իրենք տարիներ շարունակ սեմինարներին վարժեցված, ամենապրիմիտիվ բանաձևերով պատրաստված խավ են: Ես գիտեմ այդ սեմինարները, դրանցով անցել եմ․ 1992 թե 1993 թվականներից բոլոր հասարակական կազմակերպություններին ընդգրկում էին տարբեր սեմինարներում: Հիմա, երբ կա 5-րդ շարասյուն՝ նրան դարձնել թուրքական, ադրբեջանական կամ զիմբաբվեական, դա արդեն բոլորովին այլ է: Բոլոր պետություններում նման խավ կա, այլ է, թե որն է գերակա դառնում»,-ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով, որ հիմա մենք ունենք այդ խավը, որը չի խորշում, այլ պարծենում է իր արածներով:

«Հայաստանում բոլոր իշխանությունների ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձ է եղել: Հայկական հասարակության մի մեծ շերտ տեսնում էր, որ Թուրքիան ոչ թե ձգտում է մեզ հետ հավասար հարաբերություններ հաստատել, այլ ուզում է մեզ պարտադրել մեր ազգային շահերին հակասող քաղաքականություն»,-հավելեց նա:

Խոսելով իշխանությունների հեռանալու մասին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Իրենք չեն գնում, որովհետև վախ կա, իսկ երկրորդ պատճառն այն է, որ չեն ավարտել իրենց ծրագիրը: Կարծում եմ՝ պատճառը երկու պայմանագրերն են՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որ պետք է կնքվեն: Ես չգիտեմ՝ դա կանե՞ն, թե՞ ոչ, բայց որ դա ծրագրում կա՝ ես ոչ թե հնարում եմ, այլ իրենց տպած նյութերից է՝ լինի Թուրքիայում, լինի Ադրբեջանում: Դա նշանակում է, որ Թուրքիան միջազգային պայմանագրով ուզում է ամրապնդի մեզ հետ ունեցած սահմանը, դարձնի դա միջազգայնորեն ճանաչված, իսկ Ադրբեջանն ուզում է կնքել, այսպես կոչված, խաղաղության մասին պակտ, որ թողնի այն վիճակը, այն է՝ Արցախն ամբողջովին Ադրբեջանի կազմում: Իսկ մնացած փոքրիկ կտորի համար քննարկեն մշակութային ինքնավարությունը: Եվ երկրորդ թիրախը, անշուշտ, Սյունիքն է: Տարիներ շարունակ Ադրբեջանն իր քաղաքական շերտով միշտ կարծում էր, որ Զանգեզուրը դա Ադրբեջանինն է»:

Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ ՀՀ ՄԻՊ առաջին պաշտպանը նկատեց. «Այն, որ անձամբ այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Նիկոլ Փաշինյանը մեղավոր է այդ թվով գերության մեջ հայտնված մարդկանց համար, ու նա երբեք դա չի ընդունելու, բայց բոլոր՝ Ադրբեջան, Ռուսաստան, գիտեն, թե դա ինչպես է տեղի ունեցել: Այդ հիմքով Ալիևը միշտ խաղաքարտ է ունենալու: Երկրորդ, ամեն մի գերու վերադարձը սակարկման, շուկայական հարաբերությունների մեջ է. դա կարող է լինել պայմանագրեր, հողեր, տարածքներ, այնպիսի բան, որի մասին մենք այսօր չգիտենք: Մինչ օրս մենք իմացել ենք միայն սառցալեռան վերին մասը, չգիտեինք՝ ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 9-ին, չգիտենք՝ հունվարի 11-ին իրականում ինչ է տեղի ունեցել»:

Այս խորագրի վերջին նյութերը