Մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակ երեխաները չեն գնահատվի. ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ)
ՀՀ կրթության նախարարությունն առաջարկում է հաստատել հանրակրթության նոր պետական չափորոշիչը։
Ամենակարևոր փոփոխությունն, ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, հայեցակարգային է, հավասարապես շեշտադրվելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները և արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակթության հիմնական անելիք։
Գործադիր մարմնի նիստին փոխնախարարը ներկայացրեց նախագիծը, որով առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել` սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը:
Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:
«Ինչ վերաբերում է քանակական գնահատման դեպքում միավորային սանդղակի կիրառմանը, ապա կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում, հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, կվերացնի երկտարեցիության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը»,-նշված է նախագծում։

Աղբյուրը՝ aysor.am