Կարծիք

04.02.2021 13:03


Աբգար, առաջին անգամ ծննդյանդ օրը մենք քեզ չենք գրկելու ֆիզիկապես, այլ միայն մտովի, իմ հերոս ու անսահման բարի ու պարկեշտ տղա

Աբգար, առաջին անգամ ծննդյանդ օրը մենք քեզ չենք գրկելու ֆիզիկապես, այլ միայն մտովի, իմ հերոս ու անսահման բարի ու պարկեշտ տղա

Աբգար ջան, 19 տարի առաջ էկար ու մեզ անսահման ուրախություն պարգեւեցիր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ նման ուրախություն պարգեւեց, որ քեզ ճանաչելու, սիրելու առիթ տվեց։

Ուղիղ մի տարի առաջ մայրդ ու հորաքույրդ քո արծվի թեւերի տակ մտած երջանիկ էին ու ուժեղ։ Էսօր, գիտեմ, էլի իրենց կգրկես, մեզ կգրկես, միայն թե դու մեզ կտեսնես, իսկ մենք... Աբգար, առաջին անգամ ծննդյանդ օրը մենք քեզ չենք գրկելու ֆիզիկապես, այլ միայն մտովի։ Իմ հերոս ու անսահման բարի ու պարկեշտ տղա։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը