Լրահոս

04.02.2021 11:12


Ադրբեջանական կողմի արգելքի պատճառով Արցախի փրկարարներն այսօր որոնումներ չեն իրականացնի

Ադրբեջանական կողմի արգելքի պատճառով Արցախի փրկարարներն այսօր  որոնումներ չեն իրականացնի

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն փետրվարի 4-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնի: Այս մասին տեղեկավնում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում նրանց կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են: Որոնողական աշխատանքների ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև այսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ՝ 1355 զոհվածի աճյուն: Նախնական տվյալներով, նրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են»,-հայտնում են ծառայությունից:

Փետրվարի 3-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը չեղարկել է նախատեսված որոնողական աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը