Մեկնաբանություն

04.02.2021 10:48


«Թուրքիայի քայլը» և օվերտոնի պատուհանը

«Թուրքիայի քայլը» և օվերտոնի պատուհանը

Մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը ժողովուրդը դեռ խաղի մեջ էր։ Գոնե առնվազն զանգվածային տեսարաններում։

2018թ․ մայիսի 8–ից հետո ժողովուրդն արդեն դուրս մնաց գործընթացներից, քանզի արդեն ամբոխի և օգտագործվող մատերիալի էր վերածվել։

Նիկոլի վարչապետ դառնալուց հետո բաց խաղաքարտերով սկսեցին խաղալ «թավշյայի» դրսի փայատերերը՝ սորոսաթուրքական ուժերը։ Այդ ուժերն իրենց փայը ստացան ինչպես կառավարությունում, այնպես էլ խորհրդարանում և իրավապահ համակարգում։

Դավադիր պատերազմից ու խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլն ամբողջությամբ անցել է սորոսաթուրքական ուժերի կողմը։ Դիմակներն արդեն դեն են նետված։

Նիկոլի հույսն այժմ Թուրքիան ու Ադրբեջանն են։ «Իմ քայլը» խմբակցությունը վերածվել է «Թուրքիայի քայլը» խմբակցության։ Բեղլոյան ազգանունը կրող ուսապարկ–պատգամավորուհին հենց այնպես չէր Շուշին Շուշա դարձնում և առաջ տանում, այսպես կոչված, խաղաղասիրական կոդերը։ Նա օվերտոնի պատուհանի սկզբունքով թեզեր էր դնում շրջանառության մեջ։ Փորձում էր հայ ժողովրդի ականջին սովորեցնել ադրբեջանաթուրքական թեզերն այնպես, ինչպես կապիտուլյացիայից առաջ հանրության ականջներն էր իր «խաղաղասիրությամբ» սղոցում կապիտուլյացիայի «հրեշտակը»՝ Աննա Հակոբյանը։

Մինչև պատգամավոր նշանակվելը Թուրքիայի շահերի պաշտպանության համար աշխատավարձ ստացած Բեղլոյան Անուշը քննադատության արժանացավ, բայց փոխարենը լուծեց խնդիրը՝ ցույց տվեց, որ կարելի է թուրքամետ, հակահայկական քարոզ տանել ու կենդանի մնալ, կարելի է Արցախի ադրբեջանականացման թեզեր առաջ մղել ու կենդանի մնալ։ Դե՛, Նիկոլի պես, էլի՛։

«Թուրքիայի քայլը» խմբակցությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, այլևս անթաքույց են առաջ մղելու թուրքական գիծը։ «Պողոսների» ականջներից էլ մակարոնեղեն են կախելու, թե բա հեսա Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները կբացվեն, խառը կանաչին կեժանանա ու կյանքը կդառնա դրախտ։

Եվ այսպես, ի դեմս «Թուրքիայի քայլը» խմբակցության ու դրա պարագլխի՝ մենք գործ ունենք օկուպացիոն ուժերի հետ։ Սրանց հետո համագործակցողները կոլաբորացիոնիստներ են՝ դավաճանի հետ համագործակցողներ։ Պայքարը սրանց դեմ, հետևաբար, ազգային–ազատագրական բնույթի է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը