Քաղաքական

03.02.2021 23:06


Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին՝ Ղարաբաղյան շարժման օրը. Իշխան Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին՝ Ղարաբաղյան շարժման օրը. Իշխան Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի, օրակարգի կամ թեկնածուի փոփոխության հարցեր այս պահին չկան: Հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Նախապես որոշել էինք փետրվարի 18-ին, բայց հիմա որոշել ենք հանրահավաքը կազմակերպել փետրվարի 20-ին, քանի որ այդ օրը խորհրդանշական է, Արցախյան շարժման սկսման օրն է»,-ասաց քաղաքական գործիչը։

«Ձևաչափի, օրակարգի կամ թեկնածուի փոփոխության հարցեր այս պահին չկան: Այն օրակարգը, որը հայտարարել ենք, ուժի մեջ է, Հայրենիքի փրկության շարժման թեկնածուն չի փոխվել, շարժումը շարունակում է իր գործունեությունը՝ օր առաջ այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը