Պետք է առնվազն ադրբեջանական դպրոց ավարտած լինել նման հայտարարություններ անելու համար․ Ա.Էլիբեգովան՝ իշխանությունների հակահայ հայտարարությունների մասին
Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ պետք է առնվազն ադրբեջանական դպրոց ավարտած լինել՝ այնպիսի հայտարարություններ անելու համար, ինչպիսին անում են Հայաստանի իշխանությունները՝ կապված Շուշիի, ազատագրված տարածքների, արցախյան կոնֆլիկտի հետ։
«Ադրբեջանական մամուլում արագ հայտնվում են նմանատիպ հայտարարությունները, օրինակ՝ գրում են՝ «Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Շուշին ադրբեջանական է», հետո արդեն երկար իրենց հակապատմական, հակագիտական տեքստերն են տալիս այն մասին, թե ինչու է Շուշին ադրբեջանական։ Այսինքն՝ նյութը տալիս են, հետո տակը սկսում են իրենց աղբը լեգալիզացնել»,-168․am-ի հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ՀՀ իշխանությունների նմանատիպ հայտարարությունները չիմացության հետևա՞նք են, թե՞ դիտավորություն, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ դիտավորություն, որովհետև անհնար է նման պարզ ճշմարտություններ չիմանալ։ Պետք է առնվազն ադրբեջանական դպրոց ավարտած լինես, որ այդ ընկալումն ունենաս ու չիմանաս իրական պատկերը։ Եթե իրենք բոլորը ստացել են ադրբեջանական միջին դպրոցական կրթություն, ապա հնարավոր է նման բաներ ասել՝ չիմանալով, բայց եթե իրենք նորմալ կրթություն են ստացել և նման հայտարարություններ են անում, ապա այդտեղ, վստահաբար, կա միտում»։
Անժելա Էլիբեգովան հավելեց․ «Ես տեսնում եմ, որ հանրությունը նմանատիպ հայտարարություններին նորմալ չի վերաբերվում և ամեն անգամ արժանանում է բուռն արձագանքի։ Եվ ակնհայտ է, որ, երբ ամեն անգամ իրենք փորձում են պարզաբանել, «սվաղել» իրենց արտահայտած մտքերը, դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, հանրային ճնշումն ու արձագանքն իրենց վախեցնում և անհանգստացնում է, և դա լավ է։ Այլ հարց է, որ չի ստացվում արդարանալ, որովհետև ամեն անգամ, երբ նրանք փորձում են պարզաբանել, էլ ավելի մեծ հիմարություն է ստացվում։ Հիմա այստեղ կոմունիկացիոն ունակությունների և հմտությունների պակասից է դա, որ մտքերը չեն կարողանում պարզ շարադրել, թե այլ խնդիր կա, չգիտեմ, բայց ամեն անգամ նույն ձևով սխալ հասկացվելը տարօրինակ է։ Եթե ամեն անգամ ձեզ սխալ են հասկանում, ուրեմն՝ ըստ երևույթին, խնդիրը ձեր մեջ է, ոչ թե հարյուր-հազարավոր սխալ հասկացածների»։
Նա ընդգծեց՝ իշխանությունների հակահայ հայտարարությունների տակից հետագայում դուրս գալը Հայաստանի համար լինելու է շատ լուրջ խնդիր․ «Այո, կասենք, որ այդ մարդիկ կոմպետենտ չեն, և այդ զառանցանքի համար մենք պատասխանատվություն չենք կրում, բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը պահը բաց չի թողնելու՝ հետագայում դա մեր դեմ անընդհատ օգտագործելու։ Այդ ռիսկն ու այդ խնդիրը կա»։