Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից:
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի ընթացքում»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
Հաղորդվում է նաև, որ փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ փոխվարչապետների առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում:

Աղբյուրը՝ tert.am