Քաղաքական

03.02.2021 18:10


Կռված տղերք ենք, պետությունը չի աջակցել, հիմա պետք է գնանք արտագնա աշխատանքի, որ ընտանիք պահենք, 3 օր ՌԴ-ում միայն ջուր ենք խմել, ու հետ են ուղարկել. ՌԴ մեկնած ու հետ ուղարկված քաղաքացի

Կռված տղերք ենք, պետությունը չի աջակցել, հիմա պետք է գնանք արտագնա աշխատանքի, որ ընտանիք պահենք, 3 օր ՌԴ-ում միայն ջուր ենք խմել, ու հետ են ուղարկել. ՌԴ մեկնած ու հետ ուղարկված քաղաքացի

Կռված տղերք ենք, պետությունը մեզ ոչ մի բան չի տվել, մե ընտանիքներին չի տվել, ֆինանսապես չի աջակցել, այսօր ուզած-չուզած պետք է գնանք արտագնա աշխատանքի, որ մեր ընտանիքը կարողանանք պահել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ մեկնած և հետ ուղարկված քաղաքացիներից մեկը։

«Մեզ «դեպորտ» են արել նրա համար, որ մենք սահմանը խախտել ենք անօրինական կարգով։ Մենք տեռորիստ չենք, մարդ ենք, գնում ենք, որ մեր երեխեքի համար մի կտոր հաց վաստակենք։ Ո՞ւր է մեր օրենքը, որ այսօր մենք փաստի առաջ կանգնած ենք, 200 000 դրամով պարտքով տոմս ենք առել, որ գնանք, մեր երեխեքին պահենք։ Լիքը խնդիրներ ունենք, ո՞վ է դրանք լուծելու, եթե մեզ «դեպորտ» անեն»,-ասաց նա։

Քաղաքացին նշեց, որ պահանջում են վերականգնել իրենց տոմսերը, պատրաստ են կորոնավիրուսի նոր թեստ հանձնել, միայն թե մեկնելու հնարավորություն ստանան։

«Խնդրում ենք՝ մեր հարցին լուծում տան, արգելքը հանեն, կարողանանք գնալ։ Երեք օր մնացել ենք ՌԴ-ում՝ օդանավակայանում, նստարանների վրա, երեք օրվա մեջ միայն ջուր ենք խմել, չենք էլ կարողացել քնել, նստարանի վրա քունը կտանի՞։ Չենք գնալու այստեղից, մնալու ենք, մինչև մեր հարցերը կարգավորվեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը