Կորոնավարակ տարածող «էրատոներին» Մյանմայում ձերբակալում են
Կրկին Մյանմայի, ավելի ճիշտ՝ այնտեղ ռազմական հեղաշրջում իրականացրած բարձրաստիճան զինվորականների մասին եմ ուզում գրել։ Նրանք, ի թիվս այլ մեղադրանքների՝ այդ երկրի նախագահ Վին Մյինային գիտե՞ք՝ ինչու են ձերբակալել․ կորոնավարակի համաճարակի ժամանակ իր կնոջ հետ երկրի բազմաթիվ շրջաններ այցելելու, ինչն Էլ համաճարակային կանոնների խախտում է համարվում։
Պատկերացնո՞ւմ եք, թե տիկին Էրատոյին ու նրա հանցակից մարդկային խզբզանքին քանի՞ անգամ կարելի էր մեր երկրում ձերբակալել և մեղադրանք առաջադրել կորոնավիրուսի տարածմանը նպաստելու, վարակի դեմ պայքարը ձախողելու և հազարավոր մարդկանց կյանքեր խլելու համար։ Բայց դե հո մենք «կակոյնիբուծ» Մյանմա՞ չենք, մեր բարձրաստիճան զինվորականները հպարտ են և մարդկայնորեն զզվում են արժանապատվություն հասկացությունից ու ռազմական հեղաշրջում իրականացնելու քաղաքական գործընթացից։
Մի խոսքով, ինչպիսին գերագույն ստահակն է, այնպիսին էլ իր հպատակներն են։
Մյանմայի ռազմական հեղաշրջման ու մեր երկրի անթասիբ բարձրաստիճան զինվորականների մասին ավելի վաղ հրապարակված հոդվածի հղումը՝ այստեղ։

Արեգնազ Մանուկյան