ՄԻԵԴ-ն իր պատմության մեջ ամենաշատ իրավախախտման վճիռները կայացրել է ընդդեմ Թուրքիայի
2020 թվականի արդյունքներով Թուրքիան առաջինն է այն պետությունների շարքում, որոնց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել իրավախախտումների մեջ։
Թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինը։ «Նախորդ շաբաթ ՄԻԵԴ-ը հրապարակել է իր հիմնադրման 1959 թվականից ի վեր կայացված վճիռների վիճակագրությունն ըստ երկրների։ Թուրքիան իրավախախտումների տեսակետից կրկին պահպանել է իր առաջատար դիրքը։ Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան անհատական դիմումները թույլատրել է 1987 թվականին, հետևաբար այդ խախտումները տեղի են ունեցել ընդամենը 34 տարվա ընթացքում»,-գրում է հեղինակը։
Ըստ հրապարակված տվյալների՝ ՄԻԵԴ-ը 1987-2020թթ․ Թուրքիայի դեմ ընդհանուր առմամբ 3․742 վճիռ է կայացրել, որոնցից 3․309-ի դեպքում Թուրքիան մեղադրվել է առմվազն մեկ իրավունքի ոտնահարման մեջ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայի վերաբերյալ վճիռների 88․4 տոկոսի դեպքում այդ երկիրը մեղավոր է ճանաչվել իրավախախտում կատարելու մեջ։

Աղբյուրը՝ ermenihaber.am