Կարծիք

03.02.2021 16:31


Ասում են՝ ՀՀ բարձրաստիճան մի պաշտոնյա պատերազմից առաջ մեկնել է Թբիլիսի և իր բանկային հաշվին 250.000 դոլար ստացել՝ մի թեթև ինֆորմացիա տալու համար

Ասում են՝ ՀՀ բարձրաստիճան մի պաշտոնյա պատերազմից առաջ մեկնել է Թբիլիսի և իր բանկային հաշվին 250.000 դոլար ստացել՝ մի թեթև ինֆորմացիա տալու համար
Ասում են, թե ՀՀ ոչ բարով ու պարզ ասած՝ էությամբ ամենազզվելիներից մի շատ բարձրաստիճան պաշտոնյա, պատերազմից առաջ հաջողացրել է գնալ Թբիլիսի և այնտեղ բանկային իր հաշվին ստանալ 250 հազար $՝ իր իսկ ասելով՝ մի թեթև ինֆորմացիա տալու համար: Չգիտեմ, թե որքան <թեթև> կարելի է համարել նման արժեք ունեցող տեղեկատվությունը, բայց էդ պաշտոնյան, ով հիմա իրեն վստահաբար ճանաչեց, թող իմանա, որ Հայաստանի ու Վրաստանի միջև առկա է քրեական գործերով փոխօգնության մասին պայմանագիր, որի շրջանակներում մի լուսավոր օր, շատ հեշտությամբ կպարզվի, թե ով է իրեն այդ գումարը փոխանցել: Մի օր էլ կպարզվի, թե ինչ տեղեկատվության դիմաց է այդ գումարը տրվել:
Հ.Գ. Սրանք էնքան հիմար են, որ իրականում մտածում են, որ շատ նորմալ էր ու բնական, որ իրենք դարձան պատգամավոր, նախարար և այլն: Այ հիմարներ, դա թուրքական գործակալական ցանցի <փայլուն> աշխատանքի արդյունք էր և վերջ, իսկ դուք չունեք մարդկային որևէ առաքինություն և երբեք չեք էլ ունեցել, ուստի մի օր չարխիֆալաքը ետ է պտտվելու...
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը