Աշխարհ

03.02.2021 20:10


Գրեթե մեկ տարի կոմայի մեջ գտնվող բրիտանացի դեռահասն արթնացել է՝ գաղափար չունենալով աշխարհը պատուհասած համավարակի մասին (լուսանկարներ)

Գրեթե մեկ տարի կոմայի մեջ գտնվող բրիտանացի դեռահասն արթնացել է՝ գաղափար չունենալով աշխարհը պատուհասած համավարակի մասին (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում գրեթե մեկ տարի կոմայի մեջ գտնվող դեռահասն արթնացել է՝ գաղափար չունենալով աշխարհը պատուհասած Covid-19 համավարակի մասին՝ չնայած այն հանգամանքին, որ հիվանդանոցում գտնվելու ընթացքում երկու անգամ վարակվել է վիրուսով, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ 19-ամյա Ջոզեֆ Ֆլավիլը վթարի է ենթարկվել 2021-ի մարտի 1-ին և 11 ամիս կոմայի մեջ է եղել։

Պարբերականը հայտնում է, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ դեռահասը հասցրել է երկու անգամ վարակվել կորոնավիրուսով․ առաջին անգամ՝ կոմայում գտնվելու ժամանակ, երկրորդ անգամ՝ արթնանալուց հետո, սակայն նրան հաջողվել է հեշտությամբ հաղթահարել վարակը։

Ինչպես նշում է Daily Mail-ը, դեռահասը կոմայից դուրս է եկել շաբաթներ առաջ, սկզբում չի խոսել, իսկ վերջին օրերին սկսել է շարժել վերջույթները։

38756424-9212103-image-a-42_1612219141918 38756438-9212103-image-a-41_1612219134940

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը