Արարատի մարզի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպումը բեմականացում է. պատահական անցորդների անվան տակ հանդես եկածները ՔՊ-ականներն են
Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ այցը գաղտնի է պահվել, որպեսզի ակցիաներ չլինեն և նա կարողանա մուտք գործել մարզ։
Mediaport-ի տեղեկություններով՝ Արարատի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի անցկացրած խորհրդակցությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածաքային կառույցը յուրայինների է կենտրոնացրել, որոնք պատահական անցորդների անվան տակ տեսախցիկի առաջ հանդիպել են Փաշինյանին, ջերմ խոսքեր են ասել նրան։ Մինչդեռ «անցորդների» մեջ պատահական մարդ չի եղել, դրանք կամ կուսակցության անդամներ են, կամ էլ նրանց մտերիմները։
Ուշագրավ է, որ քաղաքացիների հետ հանդիպումը Փաշինյանի Facebook-ի էջում եղել է ոչ թե ուղիղ եթերի ձևաչափում, այլ տեղադրվել է ձայնագրվելուց, մոնտաժվելուց և նրա հեռանալուց հետո։