Աշխարհ

03.02.2021 14:21


Թբիլիսիում զինված մարդիկ փորձել են սուպերմարկետ թալանել

Թբիլիսիում զինված մարդիկ փորձել են սուպերմարկետ թալանել

Թբիլիսիի Չիտայա փողոցում զինված մարդիկ փորձել են թալանել սուպերմարկետ:

Ըստ առկա տեղեկությունների, երկու զինված անձինք ներխուժել են սուպերմարկետ, բայց շուտով դեպքի վայր են ժամանել իրավապահները, իսկ հարձակվողները բերման են ենթարկվել: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:

«Ոստիկանության պարեկային բաժնում հաղորդում է ստացվել, որ Չիտայա փողոցում գտնվող երկու անձինք մտել են «Սփար» սուպերմարկետ: Նրանք զինված են եղել: Հաղորդագրությունը ստանալուց հետո պարեկային խումբը անմիջապես ժամանել է դեպքի վայր: Քննություն է սկսվել 2 կետով՝ ավազակություն և ապօրինի կերպով զենքի ձեռքբերում, պահում և կրում: Դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում»,-տեղեկացրել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Լաշա Ջոխաձեն:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը