Ո՞ւր ենք գնում այսպես, տղերք․ իշխող մեծամասնություն, կանգնե՛ք ու բաց խոսեք ժողովրդի հետ. նախկին իմքայլական պատգամավոր (տեսանյութ)
Այն, ինչ տեղի է ունեցել, շատերի համար բանականության շրջանակից դուրս է, իսկ այն ինչ հիմա կատարվում է, հաճախ տրամաբանություն չունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանը:
Նրա խոսքով, Հայաստանում ստեղծված իրավիճակը երևի թե կարելի է դասել քաղաքագիտական դասագրքերում ներկայացվող անոմալիաների շարքին, երբ աղետալի պատերազմի ավարտից հետո անցել է գրեթե 3 ամիս, սակայն թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը չեն կարողանում հանրությանը այս ծանրագույն իրավիճակից դուս գալու համար որևէ հակաճգնաժամային ծրագիր ներկայացնել. «Պետությունը շարունակում է խարխափել խորը ճգնաժամում, քաղաքական օրակարգն անորոշ է, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս մեր երկրի ու մեջ պետականության»:
Պատգամավորը նշեց, որ հանրության համար կարևոր է հասկանալ, թե որն է այս խորհրդարանի խոսույթը, ինչ է անում հետպատերազմյա խորհրդարանը. «Այս ամբիոնը միայն նախագծեր բերելու համար չէ, այս ամբիոնի ժողովրդի հետ խոսելու համար է»:
«Այն, ինչ տեղի է ունեցել ու այն, ինչ հիմա է ընթանում, սովորական ներքաղաքական ճգնաժամ չէ, խոցվել է այս երկրի ու ժողովրդի սիրտը: Մեր պետականության ներկան խեղվել է, ապագան՝ անորոշությունների մատնվել, հազարավոր նահատակներ ունենք: Հետոն ո՞րն է, ի՞նչ ենք անում ու ի՞նչ ենք անելու, գրեթե երեք ամիս անցել է, սակայն գնահատական չի տրվել: Ադրբեջանը հայատյաց լայնածավալ քարոզը տասնապատիկ ուժով շարունակում է, մեր գերիների հարցը շարունակում է անորոշ մնալ, Ադրբեջանը պղծում է մեր սրբավայրերը, իսկ որոշ գործիչներ ասում են «մի վախեցեք, պետք է շարժվել առաջ, շարունակում ենք պայքարել: Ո՞նց եք պայքարում, ինչ գործիքակազմով: Առաջ են շարժվում միայն անցյալը փակելուց կամ վերարժևորելուց հետո: Անցյալը փակված չէ, առանց անցյալ չկա ապագա:
Հարգելի գործընկերներ, իշխող մեծամասնություն, այս ամբիոնից բաց խոսեք ժողովրդի հետ՝ ի՞նչ եք ուզում, ո՞ւր եք գնում, ի՞նչ եք ակնկալում: Լսում եմ որոշ գործընկերների, տպավորություն է ստեղծվում, որ ապրում ես իրականությունից կտրված կամ անհամաչափ իրողություններում: Ո՞ւր ենք գնում այսպես, տղերք, ո՞րն է հանգրվանը»,-ամփոփեց նա իր խոսքը:

Աղբյուրը` news.am