Քաղաքական

03.02.2021 12:41


Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմության լիդերների հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմության լիդերների հետ հանդիպման մասին (տեսանյութ)

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդդիմության լիդերների երեկվա հանդիպումից հետո որևէ փոփոխություն իրենց ծրագրերում չի եղել:

««Հայրենիքի փրկության շարժումը» շարունակելու է գործունեությունը, որևէ բան չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Ավելի մեծ թափով շարունակելու ենք մեր գործունեությունը, մինչև հասնենք այս չարիքի՝ կառավարության հեռացմանը»,-ասաց Սաղաթելյանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքով՝ իրենք կգնան արտահերթ ընտրությունների միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից և ժամանակավոր կառավարության ստեղծումից հետո:

«Որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրություններին, բայց դրանք չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ»:

Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե ընդդիմությունը պառակտվում է, Սաղաթելյանն ասաց.

«Ոչ մի պառակտում չկա, ամեն բան նորմալ է, մեր աշխատանքներն ամբողջ հունով շարունակվում են: Մարզեր այցերը չեն դադարեցվել, ամեն ինչ շարունակվում է»:

Այս խորագրի վերջին նյութերը