Քաղաքական

03.02.2021 12:28


Ազգային ժողովի շենքի մոտից բերման է ենթարկվել ութ քաղաքացի

Ազգային ժողովի շենքի մոտից բերման է ենթարկվել ութ քաղաքացի

Ազգային ժողովի շենքի մոտից ութ քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար:

«Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 3-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը