Աշխարհ

03.02.2021 11:57


Այսօր վիրավոր ազատամարտիկներին բուժելու փողերով արտահերթ ընտրությո՞ւն ենք ուզում նշանակել, նոր դատարաննե՞ր ստեղծել. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Այսօր վիրավոր ազատամարտիկներին բուժելու փողերով արտահերթ ընտրությո՞ւն ենք ուզում նշանակել, նոր դատարաննե՞ր ստեղծել. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի միակ նպատակն է՝ իր համար «չվնգստացող» դատավորներին փոխարինի «վնգստացողներով». սա է ամբողջ ճշմարտությունը նոր դատարաններ ստեղծելու մասին: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով նոր դատարաններ ստեղծելու օրակարգն առաջ բերելու մասին:

«Ովքե՞ր են այդ ավելի պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ավելի մասնագիտացված մոտեցումներ պետք է ցուցաբերեն: Նորից իր նորաթուխ ջահելներին է բերելու՝ անփորձ, անբան, կարգի դատավոր: Հիմա, քանի որ հայտնվել են մի քանի դատավորներ, որոնք իր ասածը չեն անում, չեն «վնգստում», ուզում է նրանց փոխել»,-ասաց նա:

Պատգամավորը պարզաբանեց, թե վարույթներ քննող նոր դատարաններ պետք է ստեղծվեն, բայց նա նշեց, որ դա արհեստական օրակարգ է: «Ի՞նչ է նշանակում խափանման միջոց փոխող դատարան, նշանակող դատարան, նույն հաջողությամբ ես էլ կասեմ խուզարկություն նշանակող դատարան, առգրավող դատարան: Սրանք կոնկրետ քննչական գործողություններ են, ամեն քննչական գործողության համար, որ նոր դատարան ստեղծենք, ո՞ւր կհասնի»:

«Բա ասում էին՝ բյուջե չունենք, այն ժամանակ, որ ասում էին՝ դատավորների թիվն ավելացրեք, որովհետև կա Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումն առ այն, որ արդար դատաքննության իրավունքի տարր է նաև գործերի ողջամիտ ժամկետում քննությունը, այդ ժամանակ մեզ ասում էին՝ պետական բյուջեն փող չունի: Այսօր վիրավոր ազատամարտիկներին բուժելու փողերով արտահերթ ընտրություն ենք ուզո՞ւմ նշանակել, նոր դատարաննե՞ր ստեղծել»,-նշեց նա:

Պետրոսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այդ դատարանների կարիքը բացարձակ չկա, պարզապես Փաշինյանն ուզում է իր կամքը կատարող դատարաններ ունենալ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը