Օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, նրանք ամեն օր խայտառակում են մեր ժողովրդին, երկիրը, հայության քաղաքական միտքը. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հիշեք մեկ տարի առաջ ուղիղ այս օրերին ինչ փոփոխություններով էր զբաղված իշխանությունը, երկրի բոլոր կարևոր խնդիրները թողած՝ իրենց քիմքին հաճո Սահմանադրական դատարան էին ուզում ձևավորել, հիմա էլ նույնն է, կարևոր խնդիրները թողած՝ այլ բանով են զբաղված, դրա համար է այս բողոքի գործողությունը տեղի է ունենում: Այս մասին ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը:
«Գումարած դրան՝ այստեղ կանգնած ցանկացած քաղաքացի հասկանում է, որ այս շենքում հավաքված պատգամավորների մի ճնշող մեծամասնություն, որն ունի ցուցանակ՝ «Իմ քայլը» անունով, ամեն օր խայտառակում է մեր ժողովրդին, մեր երկիրը, հայության քաղաքական միտքը, որովհետև օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, խայտառակ հայտարարություն չանի, հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը, երեկ Անուշ Բեղլոյանի հարցն էր, գիշերը մեկ ուրիշի ապուշ արտահայտություններն էր, որը հերթական անգամ փորձ էր անում հիմնավորել Փաշինյանի դավաճանական հայտարարությունը Շուշիի մասին մեկ ավելի հիմարությամբ, փորձում էր հիմնավորել՝ այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Ամեն օր սա տեղի է ունենում»,-հայտարարեց Մանուկյանը:
Նա նշեց, որ երեկ իմացանք Անուշ Բեղլոյանի այդ հայտարարության մասին, բայց քանի՞ նման կոնֆերանսներ տեղի ունեցած կլինեն, որոնց բովանդակությանը ծանոթ չենք: Նա չբացառեց, որ այս տարիների ընթացքում նման հայտարարություններ շատ են արվել, ուղղակի չի բարձրաձայնել: «Դա իրենց մոտ գաղափարախոսություն է և հայ ժողովուրդը պետք է իմանա, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին խորհրդարան բերվել է 88 հոգանոց պատգամավորական խումբ, որը կարծում է՝ կարևոր չէ, թե Արցախն ում հողն է, մոռանանք պատերազմը, ոնց անենք ադրբեջանցիների հետ հաշտ ու համերաշխ ապրենք Արցախում»,-շեշտեց նա:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ սա միայն «Հայրենիքի փրկության» շարժման խնդիրը չէ, ամեն արժանապատվություն ունեցող քաղաքացի պետք է իր բողոքն արտահայտի:

Աղբյուրը՝ tert.am