ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն արվում է արտարժույթը կայունացնելու համար, այն բերելու է վարկերի թանկացման, ինչից տուժելու են բիզնեսը, քաղաքացիները. տնտեսագետ
Արտարժույթը կայունացնելու համար կոշտ միջամտություններ են անում շուկայում, որը բերելու է դրամով արտահայտված վարկային ռեսուրսի թանկացման, իսկ դրանից տուժելու է մեր երկրի տնտեսական ակտիվությունը, որովհետև տուժելու է բիզնեսը, վարկերի հասանելիությունը նվազելու է, քաղաքացիների համար ամենատարբեր վարկերի՝ սկսած հիպոթեքից մինչև սպառողական տոկոսադրույքները թանկանալու են, սա էլ բերելու է իր բացասական հետևանքները նաև ազգաբնակչության համար, որովհետև վարկային կամ պարտքով փողի թանկացումը լրացուցիչ ծախս է ենթադրում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.25 տոկոսի բարձրացմանը՝ սահմանելով այն 5.5%:
Նա նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախորդ վեց ամսվա ընթացքում ևս 3 անգամ բարձրացել է, ինչը նշանակում է, որ դրամով տրվող վարկային ռեսուրսը թանկացնում է ԿԲ-ն դրամով, հետևաբար, մատչելիությունը, հասանելիությունը նվազում է:
«Սա շատ հստակ ապախթանիչ դեր է ունենալու տնտեսական ակտիվության իմաստով: Առանց այն էլ մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի գրեթե երկնիշ անկում, 2020 թվականի ամփոփ թվերով, որը շարունակվում է նաև 2021 թվականին, իսկ նման պարագայում փաստորեն ԿԲ-ն ստիպված և կարծում եմ՝ առավելապես քաղաքական դրդապատճառներով, օրվա իշխանությունների ուղղակի միջամտությամբ գնում է այս տարբերակին, և դրա հիմնական և իրական նպատակը արժույթի փոխարժեքի կայունացնումն է»,-ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ արտարժույթի փոխարժեքի կայունությունն այսօր օդի և ջրի պես պետք է օրվա իշխանություններին, որովհետև հիմնականում դրա պատճառները չեն կարողանում վերացնել տնտեսական անկայունությունը, անկումը, հարկային մուտքերի նվազումը և նաև արտահանման նվազումը, որը կազմում է շուրջ 5 տոկոս: Նրա խոսքով՝ ֆիզիկական անձիք էլ սկսել են իրենց եկամուտները, դրամական միջոցները, խնայողությունները պահել արտարժույթով՝ խուսափելու համար արժեզրկումից: «Նման իրավիճակում մնում է թերևս ԿԲ-ի ակտիվ գործողությունները՝ ինտերվենցիաները և վերանֆիանանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, որ գոնե ժամանակավորապես կարողանան կանխել վրա հասնող, նորից շարունակվող ազգային արժույթի աժեզրկումը»,-պարզաբանեց նա:
Նա շեշտեց, որ ազգային փոխարժեքի արժեզրկումն ունի շատ կոնկրետ սոցիալական հետևանքներ՝ բերում է գնաճի, հատկապես ներմուծվող և առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, ինչն արդեն ունենք: «Որպեսզի հնարավոր լինի շուկայում որոշակի կայունաություն բերելը, իրականացվում է այս գործիքը, բայց մեկ խնդիր լուծելով ՝ առաջացնում են փաստացի այլ խնդիրներ, որոնք արտահայտվելու են արդեն տնտեսական ակտիվության ապախթանման ձևով»,-նշեց նա:
Տնտեսագետը հավելեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ պայմավավորված՝ առաջին հերթին կբարձրանան դրամով արտահայտվաած վարկերի տոկոսները: «Առանց այն էլ, երբ հիմա տնտեսությունն ունի ավելի մեծ օբյեկտիվ պահանջարկ վարկային ռեսուրսների այսպիսի իրավիճակում, ինչը լավ օրից չի, տնտեսական անկումը և ճգնաժամը բերում են պարտքով փողի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ, իսկ երբ պարտքով փողն էլ թանկանում է ֆինանսական այս գործիքների կիրառման հետևանքով, բնական է, որ փաստացի ունենալու ենք նաև առկա խնդիրների ավելի խորացում, որտեղ շատ տնտեսվարողներ այլ ելք չեն ունենա, քան իրենց գործունեությունը կասեցնելը կամ դադարեցնելը, հատկապես փոքր և միջին բիզնեսը, ինչի ականտեսը եղել ենք նաև 2020 թվականին, երբ աննախադեպ մեծ թվով՝ շուրջ 25 հազար տնտեսվարողներ իրենց գործունեությունը այս կամ այն ձևով կասեցրել կամ դադարեցրել են: Մենք 2021 թվականին նոր ալիք կունենաք նաև այս վերջին գործոնով պայմանավորված, որովհետև ԿԲ-ն հետևողականորեն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,-ընդգծեց Թադևոս Ավետիսյանը: