Կարծիք

02.02.2021 22:53


Անցած տարվա նոյեմբերին ներմուծվել է մոտ 14 մլն 643 հազար $-ի թուրքական ապրանք

Անցած տարվա նոյեմբերին ներմուծվել է մոտ 14 մլն 643 հազար $-ի թուրքական ապրանք

Տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման պաշտոնական խոստումներին ընդառաջ

2020թ․ հոկտեմբերի 20-ին մեր կառավարությունը ընդունեց որոշում «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին»: Պաշտոնապես այն գործում է 2021թ հունվարի 1-ից:
Իսկ մինչ այդ վիճակագրությունն արձանագրել է, որ անցած տարվա նոյեմբերին ներմուծվել է մոտ 14 մլն 643 հազար $-ի թուրքական ապրանք: Իսկ Հայաստանից արտահանվել 1 հազար 260 $-ի ապրանք:
Արտահանման այս փոքր ծավալը աննախադեպ չի: Պատերազմից առաջ՝ անցած տարվա ապրիլին 0 $-ի ապրանք ենք արտահանել (կամ ոչինչ չենք արտահանել):
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը