Կարծիք

02.02.2021 22:31


Օղակը ծայրահեղ սեղմված է Հայաստանի շուրջ, և արհավիրքը կանգնեցնելու, երկիրը փրկելու միայն մի ճանապարհ կա

Օղակը ծայրահեղ սեղմված է Հայաստանի շուրջ, և արհավիրքը կանգնեցնելու, երկիրը փրկելու միայն մի ճանապարհ կա
Ակնայի մոտակայքում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը այլևս վկայում է, որ թուրքիան մեր տարածաշրջանում է, թե քաղաքական և թե ռազմական տեսանկյունից։ Եվ անհերքելի է նաև, որ թուրքիայի տարածաշրջան խցկվելու ցանկության համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին թրքամետ նիկոլի և նիկոլիզմի շնորհիվ։ Փաստացի. Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, Արցախի ինքնորոշման հարց միջազգային օրակարգում չկա, մեր ազատագրած հայրենիքը և հաղթանակը ծախված է թուրքին։ Հայաստանի Հանրապետության համար նոր սահմաններ գծվեցին թուրքի կողմից, իսկ մոտ ապագայում էլ կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ թուրքին Սյունիքն է տրվելու։ Եվ ինչու այսքան արհավիրք մեր երկրի գլխին. որովհետև իշխանության են եկել թրքամետ դավաճանները, որոնք ատում են մեր ազատագրական պայքարը, մեր հաղթանակներն ու միասնականությունը։ Ատում են, քանի որ այդ ամենը խանգարում է իրենց ազգադավ ծրագրերին: Եվ սա դեռ վերջը չէ, ամբողջ թիմով շարունակելու են նաև լծված մնալ տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղման գործին։
Սրանց երկրորդ ծրագիրն էլ, թուրքիայի հնարավոր ոտնձգության դեպքում, Հայաստանի Հանրապետությանը դեմ հանդիման մենակ թողնելն է, առանց ռազմավարական դաշնակից գործընկերոջ։ Օղակը ծայրահեղ սեղմված է Հայաստանի շուրջ և արհավիրքը կանգնեցնելու, երկիրը փրկելու միայն մի ճանապարհ կա՝ հեռացնել սրանց մեր պետության ղեկից, և վերջ։
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը