Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է և հորդորում է առաջնորդվել բացառապես օրենքով
2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ աշխատակազմ՝ խնդրելով նշել, թե ինչո՞ւ և ի՞նչ օրենսդրական հիմնավորումներով չի հավատարմագրվել «Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանը:
29.01.2021 թվականին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի ստորագրությամբ ստացվել է հարցման պատասխանը, որում նշվում է, որ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքների լուսաբանման համար Ս․ Բադոյանը չի հավատարմագրվել, քանի որ 5-րդ գումարման նստաշրջանի աշխատանքների լուսաբանման ժամանակ չի պահպանել Ազգային ժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 044-Լ որոշման հավելվածի 22-րդ կետի պահանջները։
Հայաստանի ժուռնալիստների միությունը հարկ է համարում հիշեցնել, որ Ազգային ժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 044-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 22-րդ կետը սահմանում է հավատարմագրված լրագրողի պարտավորությունները, և այդ կետի կարգավորումները որևէ առնչություն չունեն լրագրողի հավատարմագրումը մերժելու կարգավորումների հետ։
Եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ Որոշման 22-րդ կետով հնարավոր է մերժել լրագրողի հավատարմագրումը, ապա առնվազն անհասկանալի է, թե 22-րդ կետում թվարկված թվով 6 ենթակետերից կոնկրետ որ մեկը չի պահպանվել լրագրողի կողմից։
Ըստ Որոշման՝ լրագրողի հավատարմագրման մերժման հիմքերը սպառիչ թվարկված են 16-րդ կետում, որտեղ անգամ անուղղակի հղում չի պարունակվում 22-րդ կետի պահանջներից որևէ մեկին։
Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի՝ լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Միևնույն ժամանակ՝ նույն օրենքով արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։
Հաշվի առնելով «Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանի հետ կապված վերջին միջադեպերը՝ իշխանական պատգամավորների կողմից, ավելորդ չենք համարում հիշեցնել, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված են պատգամավորական էթիկայի կանոնները, համաձայն որոնց՝ պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խոչընդոտելու խոսքի և մամուլի ազատությունը, և հորդորում առաջնորդվել բացառապես օրենքով։

Հայաստանի ժուռնալիստների միություն