«Բեգլարյան» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդկան է մահացել
Այսօր Երևան քաղաքի «Բեգլարյան» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդկան է մահացել: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից:
Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ առավոտյան ժամը 8:10 Ոստիկանություն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության դիմած կինը վիրահատությունից հետո մահացել է:
«Մեկնած խմբին կնոջ ամուսինը հաղորդում է տվել, որ բժիշկների կողմից մանագիտական պարտականությունները կատարվել են ոչ պատշաճ, իսկ կինը ծննդաբերությունից հետո մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»,-փոխանցեց նա: