Թուրքիայում քրդական լրատվականի թղթակցին 4 տարվա ազատազրկման են դատապարտել
Թուրքիայում քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության թղթակից Իդրիս Սայըլղանին 4 տարվա ազատազրկման են դատապարտել:
Նշվում է, որ լրագրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2015թ օգոստոս-2016թ մարտ ամիսների ընթացքում ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառումների համար: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։
Մուշի ծանր հանցագործությունների դատարանում կատարված դատական նիստին վճռվել է Սայըլղանին դատապարտել 4 տարի ազատազրկման:

Աղբյուրը՝ ermenihaber.am