Աշխարհ

02.02.2021 18:40


Թուրքիայում 292 զինվորականի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել

Թուրքիայում 292 զինվորականի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել

Թուրքիայում շարունակվում է այդ երկրում ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը»:

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Թուրքիայի զինուժի կազմում ընդգրկված 292 զինվորականի, այդ թվում աշխատանքից ազատված նախկին ծառայակիցների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսաֆոն) կապ են հաստատել գյուլենական «խորհրդավոր իմամների» (մուսուլման հոգևորական) հետ։

Նշվում է, որ կասկածյալների հայտնաբերման ու ձերբակալման նպատակով ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումներն համաժամանակյա գործողողություններ են սկսել Թուրքիայի 42 նահանգներում: Այդ գործողությունների արդյունքում ձերբակալել են բազմաթիվ զինվորականներ, նրանց թվում կան ներկայումս ծառայության մեջ գտնվող 1 գնդապետ և 9 կապիտան:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Ըստ թուրքական իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը