«Նաիրիտ» գործարանում աշխատանքներ կատարելիս 41-ամյա տղամարդը 3-րդ հարկից ընկել է ու մահացել. Ոստիկանություն
Փետրվարի 1-ին, ժամը 10:30-ին «Նաիրիտ» գործարանում աշխատանքեր կատարելիս քաղաքացին 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից:
Զարզանդ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ փետրվարի 1-ին, ժամը 11։00-ին Ոստիկանությունը բժշկական կենտրոններից մեկից է ահազանգ է ստացել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1980 թվականին ծնված տղամարդ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։