Քաղաքական

02.02.2021 15:39


Ինձ զարմացնում է` չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը Ձեզանից ավելի շատ ենթարկվող է. Յուրի Խաչատուրովը` Աննա Դանիբեկյանին (տեսանյութ)

Ինձ զարմացնում է` չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը Ձեզանից ավելի շատ ենթարկվող է. Յուրի Խաչատուրովը` Աննա Դանիբեկյանին (տեսանյութ)

Ինձ զարմացնում է մի փաստ՝ չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը Ձեզանից ավելի ենթարկվող է, քան Դուք, և մենք ռիսկի ենք գնում Ձեզանից ինքնաբացարկ պահանջելով: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցող դատական նիստին ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։

«Ես Ձեզանից տարիքով մեծ եմ և խորհուրդ եմ տալիս՝ երբ Դուք հեռանաք խորհրդակցական սենյակ, այնտեղ եթե կա հայելի` ավելի լավ, եթե չկա, կարգադրեք, որ ապահովեն, հանեք Ձեր դիմակը, նայեք հայելու մեջ»,-ասաց նա և կոչ արեց հիշել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի հայտարարությունները միջնորդություն ներկայացնելիս:

«Շատ հնարավոր է, չնայած ես կասկածում եմ, բայց եթե հանկարծ որոշեք հեռանալ այս գործից և դադարեք մեր գործով դատավոր լինելուց, այդ դեպքում Դատախազությունը կարող է Ձեզանից նեղանալ, բայց ես խոստանում եմ, որ նման դեպքում կխնդրեմ իմ փաստաբանին լինել Ձեր պաշտպանը այդ ժամանակ: Դուք երիտասարդ, գեղեցիկ կին եք, մտածեք Ձեր ապագայի մասին, առողջ եղեք»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը