Քաղաքական

02.02.2021 15:03


Հայաստանը չի խնդրել ՀԱՊԿ-ի աջակցությունը Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում. Գլխավոր քարտուղար

Հայաստանը չի խնդրել ՀԱՊԿ-ի աջակցությունը Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում. Գլխավոր քարտուղար

Հայաստանը չի խնդրել օգտագործել ՀԱՊԿ մեխանիզմները՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Այս մասին ՏԱՍՍ-ում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունը բազմիցս հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղ ճանապարհով խնդիրների լուծման օգտին:

«Հայաստանի կողմից չի եղել որևէ դիմում ռազմական կամ որևէ օգնություն ցուցաբերելու հարցով: Հավաքական անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը հստակ նշում է այս կամ այն պետություններին, այդ թվում՝ ռազմական, օգնություն տրամադրելու ՀԱՊԿ-ի օգտագործման պայմաններն ու կարգը: Մենք չենք գործարկել այս մեխանիզմը և չենք քննարկում»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը