Լրահոս

02.02.2021 14:43


15-ամյա Հրաչյա Ներսիսյանի ինքնասպանություն գործելու պատճառը «Синий кит» համակարգչային խաղն է

15-ամյա Հրաչյա Ներսիսյանի ինքնասպանություն գործելու պատճառը «Синий кит» համակարգչային խաղն է

Mediaport-ը մանրամասներ են հայտնի դարձել Հրաչյայի մահվան հանգամանքների մասին. տղան խաղացել է «Синий кит» համակարգչային խաղը, որի ավարտին, եթե խաղի մասնակցին չի հաջողվում հաղթել, ապա պետք է կատարի իրեն բաժին հասած հանձնարարությունը, որը կարող է լինեն ինքնավնասում, որևէ մեկի դեմ մահափորձ կամ ինքնասպանություն։

Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին էր, շուրջ երկու օր որպես անհետ կորած որոնելուց հետո, փրկարարները տղայի դին գտել էին Հրազդանի կիրճում՝ ծառից կախված։

Հրաչյա Ներսիսյանի հոգեհանգիստը կայանալու է այսօր՝ Երևանում։

Հավելենք, որ Երևանում դեռահասության շրջանում տարածում է ստանում մեկ այլ նման խաղ, որը կոչվում է «Memo», այս խաղը նույնպես ողբերգական ավարտ է ունենում պատանիների համար։ Խաղերի անունները հնարապարակում ենք միտումնավոր՝ հատկապես դեռահասության տարիքում երեխաներ ունեցող ծնողների ուշադրությունը հրավիրելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը