Քաղաքական

02.02.2021 14:37


Չի կարող լինել քաղաքական գործընթացի մասին դատավարություն՝ առանց քաղաքական կոմպոնենտի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Չի կարող լինել քաղաքական գործընթացի մասին դատավարություն՝ առանց քաղաքական կոմպոնենտի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում նշեց, որ այս քրեական գործը կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, ինչը ամբողջությամբ քաղաքական պրոցես է և ակնկալել, որ այս գործը քաղաքական չպետք է լինի, նշանակում է այս գործը չլսել:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը թույլ չտվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ավարտել ելույթը՝ այն համարելով քաղաքական։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը